Թափանցիկ տանիքներ – 2016

kino

Թափանցիկ տանիքներ

Ժանր`  մելոդրամա

Նկարահանման ֆորմատ` 16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս – Կինոխցիկը թափանցում է տանիքներից ներս և արձանագրում, որ նույն տանիքի տակ յուրաքանչյուր կնոջ կյանքային առօրյան, հոգսերը, բնավորությունները, պատահած երևույթներն ու դեպքերը տարբեր են, սակայն բոլորն էլ փորձում են հաղթահարել նույն արգելքը՝ մենակությունը։ Մենակությունը հետապնդում է նույնիսկ կայացած թվացող ընտանիքներին, որտեղ կնոջ հոգսաշատ առօրյան, օր-օրի ուսերին ավելացող բեռը թեթևացնում է ամուսնու կողմից իրականացվող պարտականությունները, և այլևս կինը մենակ է վարում ընտանեկան նավը, աստիճանաբար համակերպվելով մենակությանը։ Առհասարակ, տարբեր տղամարդկանց սերն ու համակրանքը վայելող կանայք են բախվում մենակությանը՝ կորցնելով իր կեսին գտնելու հնարավորությունը։ Որոշ կանայք էլ, ինչպես Անին, մենակությունից ազատվելու այլ ելք են գտնում, առանց ամուսնանալու՝ ուզում են երեխա ունենալ, որ կյանքն իմաստավորվի, որ «երեխային սիրեն, գուրգուրեն, կերակրեն, պաչպչեն»… Սակայն կինը թույլ լինելու ժամանակ չունի, և միայնությունից դուրս գալը միշտ լինում է անսպասելի, ճիշտ այնպես, ինչպես միայնության մեջ ինքդ քեզ գտնելը։

Սցենարի հեղինակ`      Լիլիթ Արզումանյան

Բեմադրող ռեժիսոր`      Լուսինե  Սարգսյան

Բեմադրող օպերատոր` Դավիթ Այվազյան

Պրոդյուսեր`                     Իլյուզիոն պրոդաքշն ՍՊԸ

Գլխավոր դերակատար`

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն, Իլյուզիոն պրոդաքշն ՍՊԸ

Կարգավիճակ`                          անավարտ

Լեզու`                                         հայերեն

Սուբտիտրեր`