2013 թ.

img_2628151824_GJUK-2

1.    ՙՇատախոս աղջիկը՚
Սցենարի հեղինակ՝ Լիզա Բարսեղյան, ռեժիսոր՝ Արմեն Բարսեղյան
Վեցամյա թոռնիկը հետևում է տատիկի արդուկելուն, և ճաշելու հրավիրող մոր ձայնը լսելով երկուսով շտապում են խոհանոց։ Ճաշելու ընթացքում երեխան ուզում է խոսել, սակայն և՜ մայրը, և՜ տատը չեն թողնում։ Սակայն, երբ թույլ են տալիս խոսել, երեխան տեղեկացնում է, որ արդուկը մնացել է վերնաշապիկի վրա… և ծուխն արդեն ներխուժում է խոհանոց։
 

2.    ՙԶգուշացե՜ք, դռները փակվում են՚
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Փոքրիկ Արտակին հրապուրում է հյուրանոցի դռնապանը, որը սրբորեն կատարում է իր ծառայությունը՝ այցելողների առջև բացում ու փակում է գլխավոր մուտքի դուռը։ Արտակը գայթակղվելով՝ ինքն է մտնում-դուրս գալիս, սակայն մի քանի անգամ նույն ելումուտն անելուց հետո դուռը ՙպատժում է՚ Արտակին՝ նրա քթին հարվածելով։
 

3.    ՙԹերթիկային մարաթոն՚
Սցենարի հեղինակ՝ Գևորգ Ստեփանյան, ռեժիսոր՝ Արսեն Առաքելյան
Տասներեքամյա Սոնան ֆիզկուլտուրայի դասերից ազատման թերթիկ ունի, բայց արի ու տես՝ մի կանգառ պատրաստ է վազել այն ավտոբուսի ետևից, ուր նստած է մայրը, և ով մոռացել է ազատման թերթիկը տալ Սոնային՝ դպրոց ներկայացնելու համար։
 

4.    ՙԷլիտար հանգիստ՚
Սցենարի հեղինակ՝ Լիլիթ Մանարյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Մենչն ու Անդոն այսօրվա ՙսուտլիկ որսկաններն են՚, շնորհիվ իրենց անսահման վառ երևակայության՝ կարող են մեկնել հանգստանալու՝ ուր ասես։ Մեկը պարծենում է, որ Դուբայ է մեկնում, մյուսը՝ Փարիզ։ Բայց իրականում երկուսն էլ հանգստանում են նույն գյուղի նույն գետի ափին։
 

5.     ՙԵրգիչ-փրկիչը՚
Սցենարի հեղինակ՝ Լիզա Բարսեղյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Երբեմն քաղաքավարությամբ վարվում ենք լոկ քաղաքավարության համար, արդյունքում միայն մենք ենք պատժվում։ Աշոտիկի ծնողներն արդեն գիտեն քաղաքավարության պատժից փրկվելու ձևը՝ Աշոտիկին խնդրում են, որ երգի։ Սակայն պատիժն ավելի ՙդաժան՚ է լինում. Աշոտիկը հյուրերի առջև բացահայտում է իր երգելու նպատակը. ՙոր հյուրերը տնից շուտ գնան՚։

6.    ՙՆորագույն մաթեմատիկա՚
Սցենարի հեղինակ՝ Լիզա Բարսեղյան, ռեժիսոր՝ Արմեն Բարսեղյան
Ուսուցիչը դասն առավել տպավորիչ դարձնելու և երեխաներին հաշվել սովորեցնելու համար ստիպված է դասարան բերել երեխաների  ամենաշատ օգտագործվող ու սիրելի առարկաները՝ համակարգիչները, սկզբում՝ մեկը, հետո երկրորդը, երրորդը…
 

7.    ՙԱրվեստի ուժը՚
Սցենարի հեղինակ՝ Արեն Վաթյան, ռեժիսոր՝ Արմեն Բարսեղյան
Իննամյա Լոնիկին հրապուրում է մնջախաղի արվեստը, և մնջախաղով ՙխոսելու՚ առաջին փորձն անում է մայրիկի հետ, ու մայրիկի հարցերին պատասխանում է ժեստերով, միմիկայով… Երբ մայրը վերջնականապես համոզվում է, որ Լևոնիկը տենդի մեջ զառանցում է, Լևոնիկը բացատրում է մնջախաղով ցուցադրածը, որ կոտրել է դասարանի ապակին և մորը կանչել են տնօրենի մոտ։ Մայրն ակամա հանգստանում և ուրախանում է, որ տղան հիվանդ չէ, իսկ Լևոնիկն էլ զարմանում է, թե արվեստն ինչ ՙզորեղ՚ է, որ իրեն չեն պատժում։
 

8.    ՙԼաբիրինթոսը՚
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Իննամյա Անդրանիկին մշտապես հետաքրքրել է տատիկի տան փակ դուռը, և իանալով, որ ներսում լաբիրինթոս է և մտնողը դուրս չի կարողանում գալ, այնուամենայնիվ, մտնում է, սակայն փորձություններից հետո մեծ դժվարությամբ դուրս է գալիս լաբիրինթոսից։