2012 թ.

img_4061290468_222

“ԳԺՈՒԿ” մանկական երգիծական կինոհանդես

1.    ՙՉես ուզում, մի ուզի՚
Սցենարի հեղինակ՝ Շուշան Ղազարյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Արմենը չի համարձակվում մոտենալ հավանած աղջկան՝ Լիլիթին։ Լևոնը Լիլիթ ձևանալով՝ Արմենին առաջարկում է Լիլիթի հետ խոսելու փորձ անել, սակայն  ՙհամարձակության դասն՚ այդպես էլ չի ստացվում։ Ի վերջո, Լևոն-Լիլիթին ձանձրացնում ու զայրացնում է Արմենի անհամարձակությունը, նրան ՙվախկոտ՚ է անվանում և եզրափակում, որ ՙկյանքում նման տղա չի ուզի՚ և… թատերախաղից սթափվելով՝ մտնում է այլ խաղի մեջ, զայրացած մոտենում է հենց Լիլիթին, հոխորտում, որ ՙընկերոջ հետ այդ տոնով չխոսի՚։
2.    ՙՀնարամիտ դահուկորդը՚
Սցենարի հեղինակ՝ Արեն Վաթյան, ռեժիսոր՝ Ռոման Մուշեղյան
14-ամյա Աշոտիկը դահուկներ չունենալով հնարամտություն է բանեցնում, ձնակույտի մեջ մանեկեն թաղելով, ձյան վրա թողնելով միայն ոտքերը։ Մինչ Շուշանը կփրկեր ՙվնասվածին՚, Աշոտիկը հասցնում է նրա դահուկները վերցնել ու ծլկել։ Սակայն հետո Աշոտիկը դառնում է իր իսկ հնարամտության զոհը։     Հնարամտությունը լավ է, երբ դրա գործածումից մեկ ուրիշը չի տուժում։
3.    ՙԲոքս՚
Սցենարի հեղինակ՝ Արմեն Ճգնավորյան, ռեժիսոր՝ Արսեն Առաքելյան
Բռնցքամարտի սիրահար իննամյա Արամիկն ուզում է ծնողները թողնեն իրենց գործերը և մարզվեն իր հետ… Ի վերջո հաջողվում է հորը համոզել, որ իր հետ բոքս պարապի, և ստանում է արժանի ՙպատիժը՚։
Մարզիկ դառնալու ինքնուրույն քայլեր են անհրաժեշտ։
4.    ՙԺամանակի ինտերնետ՚
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Տասներկուամյա Աշոտն ու Վարդանը խուսափելով հայկական այբուբենի 39 տառերով նախադասություն գրել, դիմում են ՙկախարդական՚ սարքին, որի միջոցով հայտնվում են Մեսրոպ Մաշտոցի կողքին և հասցնում են մեր այբուբենի որոշ տառեր հանել։ Սակայն, ի վերջո, պատժվում են և համոզվում, որ մեր այբուբենում բոլոր տառերն էլ անհրաժեշտ են։
5.    ՙՃակատագրի հարվածը՚
Սցենարի հեղինակ` Արմեն Վաթյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան
12-ամյա Արփինեն որոշում է, որ համադասարանցի Սմբատն իր հետ ընկերություն պիտի անի՝ ճանապարհի դպրոցից տուն, պայուսակը վերցնի, պաշտպանի խուլիգաններից, իսկ նախկին ընկերուհուն՝ Մարինեին մոռանա, որովհետև ըստ իրեն՝ հորոսկոպով իրար չեն համապատասխանում։ Եվ եթե Սմբատը հակառակվի, աստղերը կպատժեն իրեն։ Սակայն Մարինեն այդքան հեշտությամբ չի հրաժարվում իր երկրպագուից, իսկ խոստացած աստղային պատիժը Սմբատն ստանում է Արփինեի ծանր պայուսակի միջոցով։
6.    ՙԵրազանք՚ կամ (ՙԼինենք անկեղծ՚)
Սցենարի հեղինակ Դիանա Կարդումյան, ռեժիսոր՝ Արմեն Բարսեղյան
Ուսուցիչն աշակերտներին կոչ է անում միմյանց հետ լինել առավել անկեղծ, քանի որ անկեղծությունն ամրապնդում է ընկերությունը։ Պարզվում է աշակերտների միմյանց հանդեպ անկեղծությունը բերում է զավեշտի՝ համարյա բոլոր տղաները սիրում են Անուշիկին, իսկ աղջիկները ատում են նույն Անուշիկին։
7.    ՙՓրկարարները՚
Սցենարի հեղինակ` Արմեն Վաթյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Բագրատին ու Սամվելին դուր չի գալիս, որ գեղեցկուհի Շուշանը նաև գեղեցիկ վինդսյորֆինգ է վարում, և որոշում են նրան ՙփրկելու՚ համար ջրատախտակը շուռ տալ, սակայն իրենք են ընկնում ջուրը։ Լողալ չիմացող տղաներին փրկում է ինքը՝ Շուշանը։
ՙՓրկարար՚ տղաները պատժվում են իրենց իսկ հնարամտության շնորհիվ։
8.    ՙԴեդեկտիվը՚
Սցենարի հեղինակ/ռեժիսոր՝ Հայկ Ստեփանյան
12-ամյա Հովհաննեսը տարված դեդեկտիվ Շերլոկ Հոլմսի բացահայտումներով, երազում է դառնալ դեդեկտիվ, և ցանկանալով գրականության ուսուցչին ապացուցել իր ունակությունները, սկսում է ինտերնետի օգնությամբ ՙփնտրել՚ Խաչատուր Աբովյանին։  Հաջորդ օրը ուսուցչին է ներկայացնում Խաչատուր Աբովյանների մի ցանկ։