2009 թ.

img_2628148222_GJUK_MRCANAK

“ԳԺՈՒԿ” մանկական երգիծական կինոհանդեսի թողարկումները
N 6      ՙԹաղի պատիվը՚
/Ռեժիսոր`  Լալա Մնակացականյան, 5 ր. 55 վ. /

Երկու բակային ֆուտբոլային թիմերի ավագները պայմանավորվում են խաղալ, սական հետո նրանցից մեկը տան բազում գործերի պատճառաբանությամբ հրաժարվում է խաղալ։ Երկրորդ ավագն էլ տանը շատ գործ ունի անելու։ Թաղի տղաները  ՙԹաղի պատիվը՚ փրկելու համար որոշում են օգնել ավագներին, և բարեխղճորեն անում են ավագների բոլոր գործերը, բայց արդեն ուժասպառ ֆուտբոլ խաղալ չեն կարողանում։ Իսկ հնարամիտ ավագները պայմանավորվում են հաջորդ խաղի մասին. տանը չէ՞ որ էլի գործեր կան…
ՙՖիզիկոսը՚
/Ռեժիսոր`  Վահան Ստեփանյան, 3 ր 28 վ. /

Ֆիլմում փորձարկվում է Նյուտոնի օրենքը, սակայն այլ իմաստով, այն է-երբ ծառից խնձոր ընկնի որևէ մեկի գլխին, ուրեմն նա ֆիզիկոս կդառնա:
Արմենը, որը դասերը չէր սովորել և 1 օր անց ֆիզիկայից ստուգողական պիտի հանձներ-անելանելի վիճակում էր հայտնվել: Նրան փրկում է իր դասընկերը, ով համոզում է բարձրությունից խնձոր գցել գլխին, հավատացնելով, որ այդ դեպքում Արմենը բոլոր ֆիզիկայի բանաձևերը կիմանա: Սակայն 3-րդ փորձից հետո Արմենը որոշում է ինքնուրույն սովորել ֆիզիկա…
ՙՕպերայի ուրվականը՚
/Ռեժիսոր`  Արմեն Վաթյան, 5 ր. 45 վ. /

Ուսուցչուհին երեխաներին երգի ժամին առաջարկում է հաղորդակցվել երգելով, ինչպես օպերայում է, այլապես պայմանը չկատարողների համար դասը կավարտվի:: Երեխաները համաձայնում են: Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որտեղ ուսուցչուհին է ստիպված իր իսկ դրած պայմանից ետ կանգնել: Հետեանքը դասարանի վայրկենական դատարկվելն է:

N 7     ՙՓիղ եմ ուզում՚
/Ռեժիսոր`  Արմեն Բարսեղյան, 5 ր 25 վ. /

Ֆիլմի հերոսը շատ է սիրում փիղ: Հայրը որոշում է երեխային տանել գազանանոց, ցույց տալ իրական կենդանուն: Տղան խնդրում է հորից գնել կենդանուն: Խուսափելու համար հայրը բացատրում է, որ փղերը շատ են ուտում, որ… Ի պատասխան տղան հորը ղույց է տալիս ՙՓղին արգելվում է կերակրել՚ ցուցանակը:
ՙՈչ մի բայց՚
/Ռեժիսոր`  Վիկտորյա Փոշոտյան, 2 ր 40 վ./

Մայրը ոչ մի կերպ չի ուզում լսել երեխային. հագցնում, տանում է դպրոց: Եվ միայն այնտեղ է վերջապես ուշադրություն դարձնում երեխային, ով  այդքան ժամանակ ուզում էր ասել, որ այդ օրը կիրակի է:
ՙՏիգրան Մեծ՚
/Ռեժիսոր`  Արեն Վաթյան, 6 ր. 5 վ. /

Պատմության դասաժամին երեխաները չեն կարողանում պատասխանել ուսուցչի ՙՈ՞վ է Տիգրան Մեծը՚ հարցին: Տիգրամ Մեծը հարկադրված շրջափակում է դպրոցն ու պահանջում իրեն հանձնել տգետ աշակերտներին:

N 8     ՙԱստղափայլ երգչուհին՚
/Ռեժիսոր`  Լև Հովհաննիսյան, 5 ր. 32 վ. /

Ձայնային տվյալներ չունեցող աղջնակը երազում է դառնալ ՙաստղ՚: Քննության ժամանակ օգնության են հասնում ընկերները: Ժյուրին համաձանում է ընդունել նրանց, բայց ոչ ՙաստղին՚: Վիճակից դուրս գալու ելքը գտնում է այդ նույն ՙաստղը՚:
ՙՄարդ-սարդ՚
/Ռեժիսոր`  Վահան Ստեփանյան, 2ր. 46 վ. /

Էդգարն ամեն կերպ փորձում է նմանվել իր սիրած ՙՍարդ մարդը՚ կինոնկարի հերոսին, սակայն` անհաջող, ոչինչ չի ստացվում: Հակառակի պես նրանց հյուր է գալիս մոր ընկերուհին, ում երկար եղունգները իսկական հիացքի մեջ են գցում փոքրիկին:
ՙԿասկադյոր՚
/Ռեժիսոր`  Արեն Վաթյան, 7 ր. 20 վ. /

Տղան նկարահամնան հրապարակում տեսնում է հնարքներ կատարող կասկադյորին, փորձում իր համար պարզել, թե նրանք  ինչի համար են կոչված: Իմանալով նրանց գործառույթները` խնդրում է նրան՝ իր հետ գալ տուն ու իր փոխարեն բացատրել, թե ինչու է դասերից բացասական գնահատական ստացել: Չնայած հնարամիտ երեխայի գործադրած ջանքերին, նրա պատիժն անխուսափ է:

 N 9     ՙԳործունյա աշակերտը՚
/Ռեժիսոր`  Արսեն Առաքելյան, 5 ր 30 վ. /

Գրատախտակի մոտ դաս պատասխանող աշակերտը անընդհատ ստիպված է կենտրոնանալ հեռախոսազանգերի վրա, իսկ հանձնարաված անգիրը չի սովորել: Ուսուցիչն արդարացիորեն պատժում է նրան:
ՙՀանուն սիրո՚
/Ռեժիսոր`  Արսեն Առաքելյան, 5 ր. 48 վ. /

Աղջիկը սիրահարված է իր գեղեցիկ համադասարանցուն: Տղային գերելու համար նա ընկերուհու հետ գնում է գուշակի մոտ: Սակայն ի՞նչ իմանար, որ իրենից առաջ գուշակի մոտ է եղել եւ իր մյուս համադասարանցին, ով տգեղ արտաքին ունի ու սիրահարված է աղջկան:
ՙՀոբելյանական երեկո՚
/Ռեժիսոր`  Արեն Վաթյան, 4ր. 5 վ. /

Ուսուցչուհին երազ է տեսնում, որտեղ աշակերտները, հրեշի վերածված, կռվում են իրար հետ: Այդ նույն ժամանակ նրա աշակերտներից մի քանիսը որոշում են շնորհավորել հոբելյանը նշող ուսուցչուհուն ու նրան ներկայանում են հրեշների դիմակներով:

N 10    ՙԱնկյունային կաթված՚
/Ռեժիսոր`  Սերգո Ուստյան, 4 ր. 45 վ. /

Երկրաչափության դասին աշակերտը փորձում է գրատախտակին գծել քառակուսի, սակայն փոխարենը դուրս է գալիս հնգանկյուն: Իր չիմացությունը նա փորձում է ապացուցել քառանկյան մեջ հինգերորդ անկյան գոյությունն ու ինքն է հայտնվում այնկողմնային աշխարհում:
ՙԿյանքի փորձը՚
/Ռեժիսոր`  Արմեն Բարսեղյան, 4 ր. 28 վ./

Տղան առավոտից իրիկուն տարված է համակարգչային խաղերով: Հայրը փորձում է նրան ներկայացնել իր երեխա տարիքի խաղերը: Տղան իջնում է բակ ու հոր պարսատիկով փշրում հարեւանի ապակին: Ահա եւ քեզ սեփական փորձի փոխանցում:
ՙԹաքնված տաղանդը՚
/Ռեժիսոր`  Լալա Մնացականյան, 6 ր.10 վ/

Երես առած փոքրիկ լկստվածն այն աստճան է համը հանում, որ դպրոցի տնօրենը դպրոց է կանչում նրա պատգամավոր հորը, նրան հավատացնում, որ Սերոբիկը բացառիկ երաժշտական տվյալներ ունի: Պատգամավոր հայրիկը լծվում է անտաղանդ որդուց երաժշտական գիգանտ սարքելու գործին: Արդյունքում փոքրիկ խուլիգանը չարություն անելու  այլեւս ժամանակ չունի: