«ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ»

img_4102575873_11950972_737676773028492_1078610809_n

Ժանր՝ դրամա

Նկարահանման ֆորմատ՝  2:33:1,   4K

Տևողություն՝  25-30ր

Նկարահանման վայր` Գեղարքունիքի մարզ, գ. Արծվանիստ

Ֆիլմի ավարտը՝  2015թ. դեկտեմբեր (սևագիր)

Սինոփսիս՝

Սցենարը փոքրաթիվ գործողությունների, սահմանափակ թվով կերպարների փոխհարաբերությունների, սյուժետային սեղմ պատումի միջոցով արտացոլում է 1915 թվականի հայերի ապրած մեծ ողբերգությունը:

Հագուստի հնավաճառ Սալեհը վաճառում է հայերից կողոպտված հագուստը։ Կոտորածից ողջ մնացած Սահակն այցելում է հնավաճառի տուն, և փնտրում է մի կոստյում, որը պատկանել է բանաստեղծ ընկերոջը, որին բանտ նստեցնելու ժամանակ այցելել է Սահակը։ Բանաստեղծը խնդրել է Սահակին իր պիջակը հասցնել ընտանիքին՝ որպես հիշատակ։ Սահակը վաճառվող հնոտիների մեջ գտնում է ընկերոջ պիջակը, որի կտորի վրա գրված է նրա վերջին բանաստեղծությունը։ Հնավաճառ Սալեհը ուզում է հայտնել ոստիկանությանը, սակայն կնոջ հորդորին ականջալուր լինելով՝ բաց է թողնում Սահակին։

Ներկայացված է արհավիրքի տարիները խորհրդանշող մեկ միջադեպ, որը թեպետ զերծ է արյան, սպանդի և ավերածության տեսարաններից, այնուհանդերձ, հրամցնում է ողբերգությունն ապրող հայի մեկ օրը։ Առավել ազդեցիկ է բանաստեղծի վերջին ցանկությունը մահից առաջ։

Սցենարի հեղինակ/բեմադրող ռեժիսոր՝ Բոգդան Աթանեսյան

Բեմադրող օպերատոր՝  Նարեկ Մարտիրոսյան

Դերակատարներ՝  Սարգիս Հարությունյան, Բաբկեն Չոբանյան, Լուսինե  Հարությունյան

Արտադրող ընկերություն՝  CHILLFILM, Հայաստանի ազգային կինոկենտրոն

Կարգավիճակ՝ մոնտաժման փուլ

Լեզու՝  հայերեն-թուրքերեն

Սուբտիտրեր՝ հայերեն, թուրքերեն, ռուսերեն,անգլերեն

Հեռ.՝ 093 640 639

Էլ-փոստ՝  atanesyan19@mail.ru