«Տարօրինակ հեքիաթ» – 2016

«Տարօրինակ հեքիաթ»

Ժանր` հեքիաթ երաժշտական

Նկարահանման ֆորմատ` 16:9

Տևողությունը`  88 ր

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս` Նինան բալետային դպրոցի տաղանդավոր աղջիկներից մեկն էր, բայց երբ ուսուցիչները դժգոհում են, թե կազմվածքի պատճառով Նինան չի կարող իսկական պարուհի դառնալ, նրան համակում է դեպրեսիան և որոշում է թողնել բալետը։

Նինան սոցիալական համացանցով ծանոթանում է իր հասակակից Դավիթի հետ, ով նույնպես իրեն մենակ է զգում։ Դավիթը Երևանից վերջերս տեղափոխվել է Նյու-Յորք հոր հետ, ով նշանվել է նյու-յորքյան նկարչուհի Սիմայի հետ։ Դավիթը ճնշված է ու խիստ կարոտում է մորը, ով հանրաճանաչ պարուհի է եղել, բայց մի քանի տարի առաջ  ներկայացումներից մեկի ժամանակ մահացել է հենց բեմի վրա։

Դավիթը զմայլվում է Նինայով, իր համար շատ հաճելի է շփվել հայրենի երկրի աղջկա հետ, այդ շփումը նրան տեղափոխում է ուրիշ, լքված իրականություն։

Նինան ու Դավիթը հեքիաթ են հորինում և անվանում՝ «Սարսափելի հեքիաթ»։ Սկայպի միջոցով նրանք ստեղծում են կախարդական նոր աշխարհ, որտեղ հերոսները հենց իրենք են՝ պարզապես տարբեր անուններով։ Հեքիաթի հորինվածքն ուժգնացնում է Դավիթի՝ Նինային տեսնելու ցանկությունը։ Վերջապես Նյու-Յորքից փախչելու հնարը գտնում է և մեկնում է Երևան։ Նա ուզում է Նինային անակնկալ մատուցել, և գնում է բալետային դպրոց, որտեղ իմանում է, որ Նինան վաղուց այլևս այնտեղ չի հաճախում։ Երեխաները հանդիպում են, և Դավիթն իմանում է ճշմարտությունը։ Նա պատրաստ է հասկանալ հորը, վաղեմի ցավը հաղթահարելու և կյանքը շարունակելու նրա ձգտումը։ Հիմա Դավիթը հասկանում է, սերն ինչ է նշանակում։

 

Սցենարի հեղինակ` Մարիա Սահակյան

Բեմադրող ռեժիսոր` Մարիա Սահակյան

Բեմադրող օպերատոր` Ալեքսանդր Կուզնեցով

Պրոդյուսեր` «Աննիկո ֆիլմս» ՍՊԸ

Գլխավոր դերակատար` Դավիթ Աղաջանյան, Մարիա Վասիլևա, Լյուսի Աբդալյան

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն, «Աննիկո ֆիլմս» ՍՊԸ

Կարգավիճակ` ավարտուն

Լեզու` հայերեն, ռուսերեն, անգլերեն

Սուբտիտրեր` անգլերեն