«Տատիկիս վարսերը» – 2016

%d5%af%d5%ab%d5%b6%d6%85

«Տատիկիս վարսերը»

Ժանր` գեղարվեստական պատմական դրամա

Նկարահանման ֆորմատ` 16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2017թ.

Սինոփսիս – 14-ամյա Դանիելն ապրում է ծնողների և եղբայրների` 12-ամյա Լևոնի և 6-ամյա Մուքոյի հետ: Դանիելի ծնողները բերքը սայլով քաղաք են տանում: Ետդարձի ճանապարհին երկու ավազակ կտրում են Դանիելի հոր ու մոր ճանապարհը, կողոպտում ու սպանում են նրանց: Սպանված ծնողներին դատարկ սայլում գտնելով` Դանիելը երդվում է վրեժխնդիր լինել: Ծնողների մահից հետո կանայք որոշում են Դանիելին ամուսնացնել 23-ամյա Ոսկիի հետ, ով կկարողանա մոր նման հոգալ երեք եղբայրների հոգսը։ Ոսկին   ու Դանիելն արդեն 8 տարի է՝ երեխաներ չունեն: 20-ամյա Լևոնը սիրահարվում  է գաղթական մի աղջկա` Վարսիկին: Հարսնախոսության ժամանակ Դանիելն առաջին հայացքից  գերվում  է  17-ամյա  Վարսիկի  գեղեցկությամբ:  Ծնվում է Լևոնի ու Վարսիկի առաջնեկը` Ղուկասը: Հասկանալով, որ  այլևս  չի  կարող չսիրած կնոջ հետ ապրել, Դանիելը` քաղաքում բերքը վաճառելու պատրվակով հեռանում է տնից և այլևս չի վերադառնում: Վարսիկն  ու  Լևոնը  Ղուկասից հետո  2 երեխա են ունենում, սակայն Լևոնն էլ մի քանի ընկերների հետ ջոկատ է կազմում և գնում է միանալու ինքնապաշտպանության ֆիդայական խմբերի պայքարին: Վարսիկը և Ոսկին կարեցածի չափով օգնում են միմյանց` մեծացնելու երեխաներին: Ամռան մի օր Վարսիկն իրենց գոմում գտնում է Դանիելին՝ մեջքից վիրավոր, խնամում է նրան։   Դանիելին հետապնդող ավազակը գտնում է նրան, սպանում է Վարսիկին, այրում գոմը։  Հրդեհից հետո կանայք դարձյալ հավաքվում են, մտահոգվում, թե ինչպես պետք է ապրեն Վարսիկի երեխաները: Իրավիճակը սարսափելի ճշգրտությամբ հիշեցնում է պատմության սկիզբը: Ոսկին կտրականապես հրաժարվում է Ղուկասին ամուսնացնելու որոշումից և հայտարարում, որ ինքը կպահի Վարսիկի երեխաներին:

Սցենարի հեղինակներ` Մարինե Զաքարյան, Հովհաննես Գալստյան

Բեմադրող ռեժիսոր`  Մարինե Զաքարյան

Բեմադրող օպերատոր` Միհրան Ստեփանյան

Պրոդյուսեր` «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊԸ

Գլխավոր դերակատար`

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն, «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊԸ

Կարգավիճակ` անավարտ

Լեզու` հայերեն

Սուբտիտրեր`