«ՉԻԼՈ»

Ժանր՝ այլաբանական դրամա

Ֆորմատ՝ HDV

Տևողություն՝ 30 ր.

Ձայն՝ ստերեո

Նկարահանման վայր՝  Հայաստան

Ֆիլմի ավարտը՝  2008 թ.

Սինոփսի՝  

Ֆիլմը ներկայացնում է 1960-70 թվականների հայ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի կյանքն ու ստեղծագործական ոգին: Տակավին երիտասարդ Սլ. Չիլոյանը հայկական գավառական քաղաքից գալիս է մայրաքաղաք, և նրա պոետական խառնվածքը և ազատատենչ մտածողությունն անմիջապես գրավում է ՊԱԿ-ի ուշադրությունը: Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցներն ամենուրեք հետևում են նրան: Չիլոյի կյանքը, սերն ու վախճանը որքան դառնատխուր, այնքան էլ պոետական են, ինչպես նրա անհանգ ու առանց կետադրական նշանների պոեզիան:

Կարգավիճակ՝ ավարտուն

Սցենարի հեղինակ՝ Հակոբ Մարտունի

Դերակատար՝ Սարգիս Վարդևանյան

Ռեժիսոր՝  Արսեն Առաքելյան

Անձնական տվյալներ.
    • Ռեժիսորի կենսագրությունը. ծվել է 1976 թ, Երևանում: 1995-2000 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, կուլտուրայի բաժնում: Աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում: 2003 թ. դարձել է արվեստագիտության թեկնածու: Աշխատում է Հայաստանի հանրային հեռուստայնկերությունում: Դասավանդում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, կուլտուրայի բաժնում:

 

  • Ֆիլմացանկ.“Մայրիկ”, 1998թ. “Սովորական բնազդ”, 2000թ. “Ներիր մեզ”, 2002թ. “Խաղ”, 2004թ. “Բարեկամավան”, 2006 թ.վավերագրական / “Չիլո” 2008թ. “Եռարխիա”, 2010թ.:

Պրոդյուսերներ՝ Գևորգ Գևորգյան, Ազատ Գասպարյան, Արսեն Առաքելյան

Օրիգինալ լեզու՝ հայերեն

Սուբտիտրեր՝ անգլերեն

Արտադրող ընկերություն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն

Հետադարձ կապ՝ Հայաստան, Երևան 0010, Պուշկինի 38

Հեռ՝ +37410500230

Ֆաքս՝ +37410500231

Էլ-փոստ՝ info@ncca.am