«ՈՐԴՈՒ ԾՆՆԴՅԱՆԸ ՍՊԱՍՈՂ ՀՅՈՒՍՆԸ»

Ժանր՝ պատմական դրամա

Նկարահանմանֆորմատ՝  RED, Digital cinema 4K

Ձայն՝ ստերեո

Տևողություն 15 ր.

Նկարահանման վայր՝ Երևան

Ֆիլմի ավարտը՝  2011թ.

Սինոփսիս՝

Աղքատ ու խեղճ մարդ էր Դանիելը, բազմանդամ ընտանիքի հայր: Օրեցօր նույն կյանքն էր ապրում. լուսաբաց, կնոջ նախատինք, երեխեքի լուռ տառապանք, դառը քուն… Հյուսն էր: Ինչ գործ պատահեր` կաներ: Մի օր  էլ Դանիելը խաչելության գործ արեց: Չգիտեր, որ երեք խաչյալներից մեկը Նազովրեցին է: Ապրուստի կռիվ…

Արտադրող ընկերություն` Հայաստանի Ազգային կինոկենտրոն, Հենրիկ Մալյան մշակութային հիմնադրամ

Սցենարի հեղինակ` Արտյոմ Մելքումյան

Բեմադրող ռեժիսոր` Նարինե Մալյան

Դերակատարներ՝ Առնոլդ Գազարյան, Քրիստինա Հովակիմյան, Աննա Խաչատրյան, Գիսանե Թութունջյան դը Վարդավան, Աննա Մկրտչյան, Դավիթ  Գասպարյան

Տնօրեն՝ Հայկանուշ Ներսեսյան

Ռեժիսոր` Նարինե Մալյան

Անձնական տվյալներ
    • Ռեժիսորի կենսագրությունը. Նարինե Հենրիկի Մալյանը ծնվել է 11.11.1960թ. Երևանում: Հայրը` Հենրիկ Սուրենի Մալյան (կինոռեժիսոր ՍՍՀՄ ժող.արտիստ, մայրը` Հասմիկ Ռաֆայելի Մելքոնյան կինո մոնտաժող): Ավարտել է Երևանի N 114 միջնակարգ դպրոցը: 1977-1981թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում “Յուրի Երզնկյանի արվեստանոց”: 1981թ. աշխատանքի է ընդունվում “Հայֆիլմ” կ/ս մուլտ արտադրամաս, որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Ռ.Սահակյանցի մոտ: Նույն թվին նկարահանում է “Առանց խոսքի” վավերագրական կինոնկարը: 1984թ. տեղափոխվում է “Հայֆիլմ” կ/ս կից Կինոդերասանի թատրոն-ստուդիա (Հենրիկ Մալյանի ղեկավարությամբ), որտեղ մինչև 1992թ. աշխատել է որպես ռեժիսորի օգնական: Զուգահեռ, 1984-1986թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել գեղարվեստական ձևավորողի դիպլոմ: 1985թ. “Հայֆիլմ” կ/ս կից կինոդերասանի թատրոն-ստուդիայում բեմադրել է Մարսել Միտուայի “Նվագակցողը” պիեսը: 1988թ. Հենրիկ Մալյանի թատրոնում բեմադրել է Երվանդ Օտյանի “Ընկեր Փանջունի” ներկայացումը (Գ.Բաբայանի հետ համատեղ): 1990թ. նույն թատրոնում բեմադրել է Ջոն Արդենի “Խաղաղ հանգրվան” ներկայացումը: 1992-1996թթ. աշխատել է Հայաստանի ազգային ֆիլմադարանում որպես հեռուստալրագրող: 1998-2000թթ. աշխատել է Ռադիո Երևան FM-կայանում որպես գեղարվեստական ղեկավար: 2001թ. համագործակցել է “Ինտերնյուս” հասարակական կազմակերպության հետ, պատրաստելով մի քանի ռեպորտաժներ “Սիլուետ” հեռուստահաղորդման համար: Նույն թվին նկարահանել է “Վերջապես գալիս եմ տուն” վավերագրական կինոնկարը: 2002թ.-ից աշխատում է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար: Նույն թատրոնում 2004թ. բեմադրել է Ա.Այվազյանի “Ցեղի ֆիզիոլոգիան” ներկայացումը : 2005թ. հրավիրվել է Հալեպի Ադամյան թատերախմբի կողմից որպես “Ժառանգության իրավունք” ներկայացման բեմադրիչի օգնական: 2007թ. հանդես է եկել Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոնի Գոգոլի “Ամուսնություն” ներկայացման գեղարվեստական ղեկավար: 2008թ. Վ.Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում բեմադրել է “Պատմություններ գնացքում” ներկայացումը: 2010թ. բեմադրելէ Վարդան Պետրոսյանի “Խոստովանություն թատրոնում” և “Ճակատագրի կատակներ” ներկայացումները: Նարինե Մալյանի “Վերջապես գալիս եմ տուն” կինոնկարը 2004թ. ստացել է “Կին” միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը, իսկ 2005թ. մասնակցել է Սպահանի կարճամետրաժ կինոնկարների 3-րդ միջազգային փառատոնին: “Ցեղի ֆիզիոլոգիան” ներկայացումը 2005թ. արժանացել է Արտավազդ մեդալի, 2006թ. մասնակցել է Մոսկվայի “Новая Драма” միջազգային թատերական փառատոնին, մասնկացել է Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում ծրագրին և ցուցադրվել Փարիզում, Մարսելում նաև Կանադայում: 2009թ. “Պատմություններ գնացքում” ներկայացման համար Ն.Մալյանը ստացել է “Արտավազդ” գլխավոր մրցանակ “տարվա լավագույն ռեժիսուրա” անվանակարգում, ինչպես նաև գլխավոր մրցանակի է արժանացել Թեքեյան Մշակութային Միության ամենամյա մրցանակաբաշխության “Թատրոն” անվանակարգում: 2010թ. թատերարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Ն.Մալյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի “Երևանի Զինանշան” հուշամեդալով: 2011թ. Ն.Մալյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատվո Մեդալի: 2011թ. Նարինե Մալյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության Արվեստի Վաստակավոր Գործչի Պատվավոր Կոչման:

 

  • Ֆիլմացանկ. “Էտյուդ”, “Առանց խոսքի”, “Վերջապես գալիս եմ տուն”, “Որդու ծննդյանը սպասող հյուսնը՞:

Լեզու՝ հայերեն

Սուբտիտրեր՝ անգլերեն

Հետադարձ կապ՝ Երևան, Մաշտոցի պողոտա 40ա, բն76

Հեռ՝  093 22 48 89

Էլ-փոստ՝ narmal@list.ru