«Ոչ թեթև ուշագնացություն» – 2016

%d5%af%d5%ab%d5%b6%d6%85

«Ոչ թեթև ուշագնացություն»/ «Լորիկ»

Ժանր`  կատակերգություն

Նկարահանման ֆորմատ` 16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2017թ.

Սինոփսիս` Տաղանդավոր, բայց տարօրինակություններով լի դերասան Լորիկը, մեծն Լոուրենս Օլիվիեի անվանակիցը, փողոց է դուրս գալիս թատերական հանդերձանքով՝ առաջացնելով  ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են  նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի նկատում, որ իր հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նույնիսկ տնտեսուհի Աննայի անկեղծ սերն ի վիճակի չէ ջերմացնել Լորիկի սիրտը, նա ապրում է միայն իր հերոսների հույզերով:

Իսկ հասարակությանը հետաքրքրում են ամենևին այլ հարցեր՝ ոմանք զբաղված են հանապազօրյա հաց հայթայթելով, մյուսներն էլ թալանած միլիոնների վրա են դողում: Նորագույն տեխնոլոգիաները գերակշռում են  կյանքում՝  մարդկանց  զրկելով հոգևորից: Սոցիալական կատակլիզմների ֆոնի վրա Ասյայի հիվանդությունը  չնչին է թվում: Եվ ընդհանրապես ում կարող է հետաքրքրել կիսանկուղում անտրտունջ մեռնող աղջնակը: Թերևս միայն սեփական մորն ու հարևանուհի Աննային…

Թատրոնը փակվում է և շոկի ենթարկված  Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում՝ նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մեկ հայտնում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ վերածվում է պաշտոնյայի, մերթ նա գեղեցիկ կին է, մեկ էլ՝ մահվան շեմին հասած երեխա…

Բայց հրաշքներ տեղի են ունենում ոչ միայն Լորիկի հետ․ դերասանի տաղանդը բժշկում է բոլոր նրանց, ում մարմնում  նա  հայտնվում է։ Նրա  արվեստն ի զորու է դառնում բժշկել ոչ միայն հոգին, այլև մարմինը․  հիվանդ աղջիկն ապաքինվում  է: Ինքը՝ Լորիկը, ամեն կերպարանափոխության հետ աստիճանաբար մարդանում է։ Նրա մեջ արթնանում է անսահման կարեկցանք դիմացինի նկատմամբ: Նա վերջապես սովորում է սիրել։

 

Սցենարի հեղինակ` Միքայել Պողոսյան

Բեմադրող ռեժիսոր` Միքայել Պողոսյան

Բեմադրող օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան

Պրոդյուսեր` «Թիմ Պրոդակշն» ՍՊԸ

Գլխավոր դերակատար`

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն, «Թիմ Պրոդակշն» ՍՊԸ

Կարգավիճակ` անավարտ

Լեզու` հայերեն,

Սուբտիտրեր`