Ոճիր-2016

kino

Ոճիր

Ժանր`               դրամա

Ֆորմատ`         16:9

Տևողությունը`    10ր 32վ

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս –  Ծերունին տեղեկանալով, որ գյուղում զինվորներ են հայտնվել, փորձում է իր և հարևանուհու սիրային հարաբերությունների վկան հանդիսացող ձիուն ամեն կերպ փրկել ռազմաճակատ տանելուց։ Ձիուն վնասելու համարձակություն չունենալով՝ նա կտրատում է ծառի ճյուղերը, կարճացնում կենդանու պարանը, որպեսզի կենդանին ծառից կախված  դույլից ծարավը հագեցնելիս՝ ինքնիրեն վնասի։ Իսկ տարեց կինը Շարմաղ բիբիի և Սոնայի հավաքական կերպարն է՝ օժտված հայ կնոջը  բնորոշ հատկությամբ՝ հավատարիմ է իր ամուսանական երդմանը, և սպասում է պանդխտության  կամ պատերազմ մեկնած ամուսնուն։ Նա ամեն օր մաքրում է ամուսնու համազգեստը, կոշիկները և ճաշի սեղանին ամուսնու ու որդու ափսեները ուտելիք լցնելով ՝սպասում նրանց։ Ծերունու տուն են գալիս երկու սպա, գոմում տեսնում են վիրավոր ձիուն։ Երբ գոմ է մտնում ծերունին՝ կարմրած աչքերով ու արյունոտ կացինը ձեռքին, սպան արյունոտ կացինը տեսնելով՝ սարսափած գնդակահարում է ծերունուն:

Սցենարի հեղինակ/ բեմադրող ռեժիսոր` Մորիս Ամիրյան

Բեմադրող օպերատոր`           Վարդան  Հարությունյան

Պրոդյուսեր`

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն`    Հայաստանի ազգային կինոկենտրոն,

Կարգավիճակ`                         ավարտուն

Լեզու`                                          հայերեն

Սուբտիտրեր`