«Նրա մասին» – 2016

%d5%af%d5%ab%d5%b6%d6%85

«Նրա մասին»

Ժանր`  դրամա

Նկարահանման ֆորմատ` 16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2017թ.

Սինոփսիս` Պատմությունն ընկերների մասին է, ովքեր պատերազմ են անցել, ու ամեն մեկն այժմ գտել է իր «տեղն այս կյանքում»։ Վահանն անցել է գիտական աշխատանքի, Սարգիսը՝ ագարակ ունի, որը վերածել է ձիամարզարանի։ Նրանց երրորդ ընկերը պատերազմից հետո անցել է հոգևոր ծառայության՝ դառնալով քահանա՝ Տեր-Ավետիս։

Վահանին ցնցում է իր ծանոթ ընտանիքի ողբերգությունը, որի հեղինակը ռուս զինվորն է… մտնելով խաղաղ բնակիչներից մեկի տուն՝ բոլորին քնած վիճակում գնդակահարել է։

Նա ճանաչում էր այդ ընտանիքին։ Նրանց հետ հաց էր կիսել, ինչպեսև իր ընկերներն ու իրենց քաղաքում շատերը։

Վահանը կորցնում է քունը, և կնոջը խոստովանում, որ ինքը պատերազմի ժամանակ սպանություններ է կատարել, և այդ դեպքից հետո նրա մոտ մեղքի զգացում է արթնացել։ Իսկ Տեր-Ավետիսը Վահանին սթափեցնում է՝ հիմնավորելով, որ պատերազմի ժամանակ Վահանի կողմից կատարած սպանություններն Աստծո համար սարսափելի երևույթ չէ, քանզի նա պաշտպանել է իր հայրենիքը, ազգը։ Եվ չի համարում Վահանին մեղսավոր, ավելին, ասում է, որ կարող է հպարտ լինել, քանզի նա իր արարքով փրկել է շատ անմեղ մարդկանց կյանքեր…

Մի կողմից նա պատերազմում հաղթած հերոս է, մյուս կողմից անցյալը նրան հանգիստ չի տալիս։

Սցենարի հեղ./ Բեմադրող ռեժիսորներ` Արսեն Ազատյան, Նարինե Մկրտչյան

Բեմադրող օպերատոր`

Պրոդյուսեր`«Այսօր Պլյուս» ԱԿ

Գլխավոր դերակատար`

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն, «Այսօր Պլյուս» ԱԿ

Կարգավիճակ` անավարտ

Լեզու` հայերեն

Սուբտիտրեր`