«Մայիսյան երկու շաբաթ» – 2016

%d5%af%d5%ab%d5%b6%d6%85

«Մայիսյան երկու շաբաթ»

Ժանր` կատակերգական տարրերով դրամա

Նկարահանման ֆորմատ` 16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2017թ.

Սինոփսիս` Հերոսը՝ Զավենը, լուսանկարիչ է, և աշխատանքի բերումով՝  տարբեր լուսանկարներ անելու համար մտնում է տարբեր մարդկանց բնակարանները։ Եվ անհրաժեշտ օբյեկտը լուսանկարելուց բացի, կարծես իր աչքերով «լուսանկարում է» ժամանակի հոգսերով ապրող մարդկանց։ Հեղինակի դիտակետը հենց պայմանավորված է ըստ սցենարի կառուցվածքի՝ լուսանկարչական ապարատի օբյեկտիվով, իսկ գեղարվեստական շարժանկարը՝ վավերագրական լուսանկարներով, և մեկը մյուսի ետևից ներկայանում են հերոսները, որոնցից հնարավոր է, որ մեկին ծանոթ չլինենք,  մյուսին շատ լավ գիտենանք, բայց, միևնույն է, ժամանակակցի համար բացահայտվելու է անտեսանելին։ Խորհրդանշական է խորհրդային ժամանակների բովով անցած դոկտոր-պրոֆեսոր Հակոբի մահը. դաժան ու դժվարին օրեր տեսած և ողջ կյանքում բարոյական արժեքները պահպանած մարդը հեռանում է կյանքից, կարծես իր հետ հեռացնելով իր ժամանակը։ Սակայն կյանքը շարունակող իր հասակակիցները եթե համակերպվում են հին արժեքները ոտնատակ անողների հետ, ապա հուսադրող է և ուրախալի, որ այսօրվա սերունդը դեռևս կռիվ ունի տալու դրանց դեմ։ Առհավատչյան՝ Զավենի՝ հնաոճ իրը վերադարձնելու քայլն է։

Սցենարի հեղինակ`Ռուբեն Գևորգյանց

Բեմադրող ռեժիսորներ` Ռուբեն Գևորգյանց, Գեորգի Կևորկով, Վահե Կևորկով

Բեմադրող օպերատոր` Մ. Բարոյան

Պրոդյուսեր` «Պայտ-Ստուդիա» ՍՊԸ

Գլխավոր դերակատար`

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն, «Պայտ-Ստուդիա» ՍՊԸ

Կարգավիճակ` անավարտ

Լեզու` հայերեն

Սուբտիտրեր`