«ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ»

Ժանր՝  փաստավավերագրական

Նկարահանման ֆորմատ՝  DVC  4:3

Տևողություն՝  39 րոպե

Ձայն՝ ստերեո

Նկարահանման վայր՝  ք. Երևան

Ֆիլմի ավարտը՝  2010 թ.

Սինոփսիս՝

Ֆիլմը ներկայացնում է Ղազարոս Սարյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը:

Ռեժիսոր` Արսեն Ասլանյան

Անձնական տվյալներ
    • Ռեժիսորի կենսագրությունը. ծնվել է Երևանում, 1948 թ. օգոստոսի 14-ին: Ավարտել է երևանի Դերժինսկու անվան դպրոցը, այնուհետև Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Հետագայում գերազանց ավարտել է Մոսկվայի Օստանկինոյին կից ստուդիայի ռեժիսորական և օպերատորական բարձրագույն կուրսերը: 1966 թվականից աշխատել է Հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես լուսավորող, այնուհետև որպես օպերատոր և ռեժիսոր: Բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների հեղինակ է, որոնք հենց ինքն էլ կյանքի է կոչել և որպես սցենարի հեղինակ, և որպես օպերատոր ու ռեժիսոր: Նրա, բավականին թվով աշխատանքներ, տարբեր միջազգային փառատոներում արժանացել են գլխավոր մրցանակների և դիպլոմների: Դրանք են` 1987թ., Քիշնև, փառատոն “Վենոկ բրատսվա”, “Գարնանային ինքնագրեր” երաժշտական տեսաֆիլմ – Առաջին մրցանակ 1996թ., Միջազգային փառատոն “Բարխատնի սեզոն”, /Փառատոնն անց է կացվել նավի վրա` շրջագայելով հետևյալ երկրներով` Ֆրանսիա, Մալթա, Կիպրոս, Հունաստան, Թուրքիա/, “Խրտվիլակը” մոնոֆիլմ – Լավագույն օպերատոր /Արսեն Ասլանյան/, Միևնույն փառատոնում` “Խոսող ձեռքեր. Օհան Դուրյան” տեսաֆիլմ- Լավագույն ռեժիսոր /Արսեն Ասլանյան/, “Չոփչոփիկը” մանկական մյուզիքլ – Լավագույն մյուզիքլ 2002թ., Բուխարեստ, Այդ երկրում հավատարմագրված երկրների մասին պատմող ֆիլմերի փառատոն, “Սա Հայաստանն է” ֆիլմ – Գլխավոր մրցանակ 2008թ., Մոսկվա, “Կարոտ” փառատոն, “Քրիստոնյա Հայաստան” ֆիլմ-Ոսկե մեդալ 2008թ., Սանկտ Պետերբուրգ, “Նևսկի Բլագովեստ” քրիստոնեական ֆիլմերի փառատոն, ՙՔրիստոնյա Հայաստան” ֆիլմ – Ոսկե մեդալ, դիպլոմ 2008թ., Ծաղկաձոր, Տուրիզմի զարգացման միջազգային փառատոն, “Քրիստոնյա Հայաստան” ֆիլմ -Ոսկե մեդալ 2008թ., “Քրիստոնյա Հայաստան” ֆիլմը մասնակցել է նաև “Ոսկե ծիրան” միջազգային փառատոնին Ֆիլմը լուսաբանվել է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվական միջոցների կողմից: Արսեն Ասլանյանն ամուսնացած է, ունի 4 զավակ:

 

    • Ֆիլմացանակ.
    • “Խրտվիլակը”,  /ֆիլմ-մոնոներկայացում, 1990 թ./

 

      “Խոսող ձեռքեր. Օհան Դուրյան”,  /տեսաֆիլմ, 1995 թ./

 

      “Չոփչոփիկը”,   /մանկական ֆիլմ-մյուզիքլ, 1996 թ./

 

      “Սա հայաստանն է”,   /վավերագրական ֆիլմ, 1998 թ./

 

      “Այբ, բեն, գիմ և այլ անակնկալներ”,  /մանկական ֆիլմ-մյուզիքլ,  1999 թ./

 

      “Սա հայաստանն է-2”,   /վավերագրական ֆիլմ, 2000 թ./

 

      “Կիրակնօրյա Երևան”,   /տեսաֆիլմ, 2001 թ./

 

      “ճախրանք”(ֆիլմ 1),  /ֆիլմ-համերգ, 2002 թ./

 

      “ճախրանք”(ֆիլմ 2),  /ֆիլմ-համերգ ,  2003 թ. /

 

      “Բարեկամություն”,  /ֆիլմ-համերգ, 2004 թ./

 

      “Երգի-պարի անսամբլ”, /ֆիլմ-համերգ, 2005 թ./

 

      “Քրիստոնյա Հայաստան”, /Ֆիլմ-էսսե,  2007 թ./

 

      “Ալեքսանդր Հարութունյան”, /վավերագրական ֆիլմ, 2010թ./

 

      “Ղազարոս Սարյա”,  /վավերագրական ֆիլմ, 2010թ./

 

      “Առնո Բաբաջանյան”,  /վավերագրական ֆիլմ, 2011թ./

 

    “Մեր Երևանը” /անմավարտ/, /վավերագրական ֆիլմ, 2010 թ./

Պրոդյուսեր՝ Մարկ Պետրոսյան

Կարգավիճակ՝ ավարտուն

Արտադրող ընկերություն` Հայաստանի զգային կինոկենտրոն

Դերակատարներ՝ Կարեն Դուրգարյան

Լեզու՝  հայերեն

Սուբտիտրեր՝ —-

Հետադարձ կապ՝  ք. Երևան

Հեռ՝  055 41 41 54, 010 55 02 68

Էլ-փոստ՝ evdastudio@mail.ru