«ՁՄԵՌՎԱ ԽՆՁՈՐ»

Ժանր՝ պսիխոդրամա

Նկարահանման ֆորմատ՝ 2K 16:9 (2048 x 1152)

Տևողություն՝ 61 րոպե

Նկարահանման վայր` Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան

Ֆիլմի ավարտը՝  2012 թ

Սինոփսիս՝

Կինոպոեզիա` ըստ մեր առատաբուխ ու սրտազեղ Խաչատուր Աբովյանի, 1832 թվականի գարնանը հյուսած, կարոտի ու սիրո երգի` «Վերք Հայաստանի» պատմավեպի, մոտիվների` որպես ներբող բնությանը եւ խորհում ազգի քաղաքական անազատ վիճակի մասին…
Կարելի է ասել` այս կինոպոեզիան բովանդակում է Խաչատուր Աբովյանի փիլիսոփայական խոհերը, որոնք բխում են հայ ազգային փիլիսոփայության, աշխարհայացքի ակունքներից:
Չափազանց բնական, ինչու չէ, փոքր-ինչ երեւվակայական պայմանականությամբ օժտված, «ձմեռվա քուն» մտած, բայց գարնանամուտին կրկին ու կրկին վերածնվող խնձորակերպ ժողովրդից ծնունդ առած մարդու մտքեր ու անմիջական ապրումներ, որ վերապրված են այնքան գունեղ, ցայտուն պատկերներով, համեմատություններով ու պատկերազարդված նկարագրություններով:

Սցենարի հեղինակ/բեմադրող ռեժիսոր՝ Արմեն Ռոնով,  ըստ՝ Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի-Ողբ Հայրենասերի» վեպի մոտիվների:

Անձնական տվյալներ`
  • Արմեն Ռոնով – Մկրտչյան՝ ծնվել է 03.07.1971 թ., Երևանում: Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ: Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ: ՅՈՒՆԵՍԿՈ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ: Կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի անդամ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: Կրթություն. 1986 թ., Երևանի Հ.Կոջոյանի անվ. քանդակագործության և գեղանկարչության դպրոց: 1996թ., Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: 1999թ., Վավերագրական – հեղինակային «Ահա, կույսը արգանդում» ֆիլմով մուտք է գործել կինեմատոգրաֆիա` որպես նկարիչ, ռեժիսոր և սցենարիստ: Անմիջական շփում հաստատելով հանդիսատեսի հետ՝ Ռոնովը մտահղացել է «Ազատ հակատրամաբանության հարաբերակցությունը» կինոժանրը, որը մտահայեցողաբար մշակված է անիմացիայի և գեղարվեստական մեկնաբանման տարրերի հետ շաղկապված երևակայականի արտահայտման եղանակով: Հանդիսատեսը վերապրում է կերպարի զգացմունքային հիշողությունը` խոստովանությունից մինչև սեր (կերպարի հետ անցնելով ամբողջ զգացմունքային ճամփան, խոստովանության ճանապարհով հասնելով ճշմարտության): Մասնավոր գունանկարչի մոտ Ֆլորենցիայում ուսումնասիրելով գծանկարի և նկարազարդումների արվեստը, գեղարվեստական պատկերների ձևավորումն ու կառուցումը` Ռոնովը խորապես նվաճել է գրաֆիկայի արտահայտչամիջոցները, ուրվագծերը, նրբագծերը, գունաբծերը, հանքաներկերը, որոնցով պատկերը ստանում է վառ գունային կամ նրբերանգային հարաբերակցություն: 2006թ., «Պոպրիշչին» ֆիլմով սկիզբ դրվեց Արմեն Ռոնովի հեղինակային կինոյին խաղարկային ժանրում: Հայրենական և համաշխարհային կինոփառատոներում «Պոպրիշչին» ֆիլմը ճանաչվեց որպես մոնոկինեմատոգրաֆիա: Արմեն Ռոնովի ստեղծագործությունները աչքի են ընկնում կումուլյացիոն– ասոցիատիվ մոնտաժով, գունագեղությամբ, անուրջների ոգեղենության արտացոլմամբ:
  • Ֆիլմացանկ. 1999 թ.-«Ահա, կույսը արգանդում», 2001 թ.-« Ուրու»,«Homily-8/34» (Քարոզ 8/34), 2002 թ.-«Վարդան», 2003 թ.-«Կառլոս», 2004 թ.-«Գրիգորի», 2005 թ.-«Նարեկ Անտաբյան», «Վարուժան Վարդանյան», 2006 թ.-«Ստվերներ», «Հակոբ Հակոբյան», «Պոպրիշչին», «Ֆելիքս», 2007 թ.-«Դեմք», «Սպերանզա», 2008 թ.-«Աննա Կարենինա», «Քամանչա», 2009 թ.-«Բանաստեղծություններ», «Հանճարների արքայազնը», «Քանոն», 2010 թ.-«Տառապանքներ ըստ Գրիգորիի», «Վան Խաչատուր», 2011 թ.-«Չեզենացի հայը» , «Բարեկամության անկեզ մորենին», 2012 թ.-«Քո ցավը իմն է», «Իմ փոքրիկ իշխանը»:
  • Մրցանակներ. ААFCCJ – 2002 (Կինոդեբյուտ) Երևան, Հայաստան Festiwal FilmowAmatorskich-8im.J.Milki-2004 (Լավագույն ֆիլմ), Վրոցլավ, Լեհաստան «Ես եմ» կինոփառատոն – 2007(Օրիգինալ լուծումների համար) Երևան, Հայաստան FLUXXUS. EU- 2007(Ոչ ավանդական կինոգործիչ) Մոդենա, Իտալիա ՈՒՂԵՐՁ ՄԱՐԴՈՒՆ -2009 (Կինոլեզվի նոր հնարավորությունների որոնման համար), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան НЕВСКИЙ БЛАГОВЕСТ-2010(Օրիգինալ լուծումների համար) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան:

Պրոդյուսերներ` Գեւորգ Գևորգյան, Արմեն Դարբինյան, Միքաել Այվազյան, Արման Աբովյան:

Դերակատարներ՝ Վլադիմիր Մսրյան, Սերգեյ Յուրսկի, Ռաֆաել Քոթանջյան, Տաթեւ Մելքոնյան, Արման Աբովյան, Դավիթ Աբովյան, Աբդուլլահ Դեմիրբաշ:

Օպերատորներ՝ Արտավազդ Խաչատրյան, Արմեն Ռոնով

Հոգեվոր երգեր՝ Մեսրոպ Մաշտոցի շարականները, Հասմիկ Բաղդասարյանի  կատարմամբ

Կոմպոզիտորներ՝ Ֆրեդ Ֆրից, Ջոն Քեյջ, Էդիսոն Դենիսով

Արտադրող ընկերություն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, «Ռոնով» -ի կինոարվեստանոց:

Կարգավիճակ` ավարտուն (2012թ.,)

Լեզու՝ հայերեն, ռուսերեն, թուրքերեն

Սուբտիտրեր՝ հայերեն, անգլերեն

Հետադարձ կապ` ՀՀ, ք. Երևան, 0051, Հովսեփ Էմինի փողոց 123, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

Հեռ՝ +37493 209050

Էլ-փոստ՝ ronovart@mail.ru ronovfilm@rambler.ru

URL www.rau.am www.ncca.am