«ՁԵՌՔԵՐ»

Ժանր՝  խաղարկային դրամա

Նկարահանման ֆորմատ՝  16:9

Նկարահանման վայր`  Հայաստան

Ֆիլմի ավարտը՝   2016 թ․

Սինոփսիս՝ 

Ուսանողական նախագծի նպատակն է ներկայացնել տարբեր հոգեվիճակներ ապրող տարբեր տարիքի մարդկանց ձեռքերը։ Ըստ երևույթին այն մեկտեղելու է մարդկային արարող բազում ձեռքեր՝ խաղալիքով խաղացող մանկան թաթիկներից մինչև կյանքի մայրամուտին մոտեցած տարեցի կնճռոտ ու անշարժ ձեռքերը։ Հեղինակի մտահղացմամբ՝ տարբեր գործողություններ կատարող՝ հաց կտրող, խմոր հունցող, գրտնակ անող, գծագրող, լվացք անող, ծրարից նամակ հանող, արձակուրդից ծառայության վերադարձող որդու ճամպրուկը դասավորող ձեռքերի միջոցով կարելի կլինի ընկալել և՛ մարդկանց, և՛ հոգեվիճակները։

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝  Լիլիթ Պետրոսյան

Դերակատարներ՝ Պետրոսյան Նարինե, Պետրոսյան Աննա, Պետրոսյան Ջուլիետա, Մուրադյան Աննա

Բեմադրող օպերատոր՝  Գրիգորյան Աննա

Արտադրող ընկերություն՝  Հայաստանի ազգային կինոկենտրոն

Կարգավիճակ՝ անավարտ

Լեզու՝ ———–

Սուբտիտրեր՝ —————-

Հետադարձ կապ`

Հեռ՝  (374 91) 113166

Էլ-փոստ՝  kinokentron@yahoo.com