«Հող չափողները» – 2016

%d5%af%d5%ab%d5%b6%d6%85

«Հող չափողները»

Ժանր`  դրամա

Նկարահանման ֆորմատ` 16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս` Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում արևմտյան Հայաստանի մոռացված ու անմարդաբնակ մի վայրում, ուր դեռևս կանգուն է միայն մի եկեղեցի։ Հերոսները հող են չափում։ Տարեց հողաչափին օգնող երիտասարդի համար անծանոթ տեղանքը զարմանալի է թվում։ Նա բացարձակ անտեղյակ է, թե ով կարող է ապրած լինել այդ վայրերում, ուր եկեղեցի է կանգնած, այն էլ առանց խաչի։ Իսկ երբ տարեց տղամարդու գրպանի ժամացույցը տեսնելով՝ հետաքրքրվում է ժամացույցի վրայի անծանոթ տառերով, տարեցն արդեն ստիպված է պատասխանել, որ դրանք հայկական տառեր են։ Ֆիլմից պարզ չի դառնա, թե նոր շինություններ են կառուցելու այդտեղ, կամ արդյոք եկեղեցին մնալու է այդ տեղում, թե՝ ոչ։ Մի բան պարզ է՝ երբ երիտասարդը հողաչափի ձողը խրում է հողի մեջ, մետաղի ու քարի շփման սուր ու տհաճ ձայն է լսվում…

Սցենարի հեղինակ` Սուրեն Բաբայան

Բեմադրող ռեժիսոր` Սուրեն Բաբայան

Բեմադրող օպերատոր` Արտյոմ Աբովյան

Պրոդյուսեր`

Գլխավոր դերակատար`

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն

Կարգավիճակ` ավարտուն

Լեզու` հայերեն,

Սուբտիտրեր`