Հայր ու տղա – 2017

Վերնագիր ՝  «Հայր ու տղա»

Ռեժիսոր՝  Արեն Վաթյան

Սցենարի հեղինակ՝  Արմեն Վաթյան

ՍԻՆՈՓՍԻՍ – 1988-ի դեկտեմբերի 7-ի առավոտն է: Հայրն իննամյա Արշակի ձեռքը բռնած ուղեկցում է դպրոց: Տղայի մայրը լքել է նրանց և հոգեպես անկայուն վիճակում գտնվող երեխան հաճախ փախչում է դասերից: Հայրը նրան խրատում է, սպառնալով  հայրական պատժով: Նա թողնում է տղային դպրոցում ու գնում աշխատանքի: Երկրաշարժ է սկսվում, հայրը հիշում է որդու մասին ու վազում դպրոց, սակայն այն փլատակ է: Տղայի համադասարանցին ասում է, որ Արշակը փախել է դասերից: Հայրը վազում է տուն: Մտնելով  տեսնում է անկյունում վախից կուչ եկած որդուն: Տեսնելով հորը՝ Արշակը հնազանդ կանգնում է նրա առաջ, սպասելով հոր պատժին: Ի զարմանս նրա՝ հայրը ծեծելու փոխարեն, ամուր գրկում է որդուն ու բարձրաձայն արտասվում: