«ԼՈՒՍԱՎՈՐ ԹԱՂՈՒՄ»

Ժանր՝ դրամա

Նկարահանման ֆորմատ՝  HD Alexa

Տևողություն՝  17 րոպե

Նկարահանման վայր` ք. Դիլիջան

Ֆիլմի ավարտը՝  2014 թ.

Սինոփսիս՝

Ֆիլմը երկու երեխաների` Արթուրի և Լիլիթի մասին է, ովքեր ծանոթանում են Լիլիթի պապի հոգեհանգստի ժամանակ: Նրանց ընկերությունը սկսվում է այն պահին, երբ Լիլիթը պատրաստվում էր ետ վերադարձնել իր գրպանի ժամացույցը, որը գողացել էր այդ գյուղի հովիվը: Հետևելով հովվին, երկար ճանապարհ քայլելուց և վազելուց հետո, նրանք հոգնում են և փորձում են հանգստանալ: Երեխաները պառկում են խոտերին, և շոգ ամառվա արևի տակ քնում:
Ժամանակ անց նրանք արթնանում են և հասկանում, որ կորցրել են հովվի հետքը:
Արթուրը և Լիլիթը հույսները կորցրած շարունակում են քայլել դաշտերով: Սակայն Արթուրն այդպես էլ չգիտի թե Լիլիթի համար ինչու է այդքան կարևոր այդ գրպանի ժամացույցը:
Երեխաները երեկոյան վերադարձի ճանապարհին հասնում են լճի ափին ու նստում: Լիլիթը պատմում է նրան, որ այդ ժամացույցը միակ հիշատակն է իր պապիկից, ում տեղահան են արել Անատոլյաից: Տարիներ անց այդ գրպանի ժամացույցը նա նվիրել է Լիլիթին:
Արթուրը խոսք է տալիս, որ ամպայման կգտնի:
Արթուրը և Լիլիթը վերադառնում են տուն: Լիլիթը դռան մոտ նրան համբուրում է, հայտնում իր շնորհակալությունը, և փախչում է տուն:
Արթուրը շփոթված նստում է տան դիմաց: Քիչ անց հեռվից սլանալով մոտենում է կովերի նախիրը, իսկ նրանց ետևից` ձիու վրա նստած հովիվը, ով գողացել է Լիլիթի ժամացույցը: Արթուրի դիմացով անցնելուց, նրա պայուսակից ընկնում է ժամացույցը: Արթուրը գետնից վերցնում է այն և ուրախ վազելով մտնում տուն:
Բացելով Լիլիթի սենյակի դուռը տեսնում է, որ նա քնած է: Այդ պահին նա որոշում է մտնել հանգուցյալի սենյակ, որտեղ սևազգեստ մարդիկ են կանգնած: Մոտենալով սենյակին նրա դիմաց դուրս է գալիս հայրը, և բարկացած հարցնելով, թե նա որտեղ է եղել ողջ օրը` ուղարկում է քնելու:

Հաջորդ առավոտ Արթուրը արթնանում է թաղման երաժշտությունից, արագ հագնելով շորերը, վազելով իջնում է ներքև: Ամբոխի միջից կանչում Լիլիթին: Լիլիթը շրջվում է: Արթուրը վազելով մոտենում և տալիս է նրա գրպանի ժամացույցը: Լիլիթը բռնում է Արթուրի ձեռքը և նրանք միասին քայլում են ամբոխի ետևից:

Սցենարի հեղինակ/բեմադրող ռեժիսոր՝ Կարեն Խոսրովյան

Դերակատարներ՝  Սաթենիկ Մուրադյան, Աբգար Իվանյան

Օպերատոր՝  Թամմամ Համզա

Արտադրող ընկերություն՝  Հայաստանի Ազգային Կինոկենտրոն

Կարգավիճակ` հետարտադրական

Լեզու՝  հայերեն

Սուբտիտրեր՝  անգլերեն

Հետադարձ կապ` 093322782

Էլ-փոստ՝  karenkhosrovyan@gmail.com, chobanyansilva@gmail.com