wounds and ceclor metronidazole or tinidazole over the counter ceftin dosage forms macrobid 3 day course erythromycin ointment otc can i give my dog cefaclor for uti

«Է~Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ»

Ժանր՝  վավերագրական

Նկարահանման ֆորմատ՝  DVcam

Տևողությունը`  66  ր.

Ձայն՝ ստերեո

Նկարահանման վայր՝  Մուշ, Վան, Գյումրի, Երևան

Ֆիլմի ավարտը՝   2011 թ.

Սինոփսիս՝

Ֆիլմը ներկայացնում է թատրոնում ու կինոյում  մեծ Արտիստի անցած ուղին, մատնանշում արտիստի ձեռքբերումները, ներկայացնում նրա ասելիքը մարդկանց, բնության, հավերժության մասին, նրա խոհերը, մտորումները, տագնապները, հորդորները:
Ֆիլմի հիմնական ասելիքը Մհեր Մկրտչյանի խոսքն է` վերածնված հարցազրույցներից, տպագիր նյութերից, լայն հասարակայնությանն անծանոթ հազվագյուտ ձայնագրություններից:
Արտիստի խոսքի մի մասը ներկայացվում է լեյտմոտիվով` իր լուսանկարով, մեծամասամբ` կադրերի համադրությամբ: Ֆիլմերից հատվածների ներկայացման լեյտմոտիվը կառքով գնալու կադրերն են:
Ֆիլմում Մհեր Մկրտչյան արտիստը ներկայանում է և’ որպես կոմիկ, և’ որպես ողբերգակ` երկուսն էլ հավասարապես հոգեհարազատ իրեն, կերպարները համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ:
Մեծ կարևորություն է տրված և հատկապես շեշտված Արտիստի հաջողությունների բանալին հանդիսացող դերի պատրաստման նրա կերպը` մեծ պատասխանատվությունը հանդեպ հանդիսատեսը, որը նրան դրդում էր իմպրովիզացաիների միջոցով անընդհատ կատարելագործել իր մարմնավորած կերպարները, դրանք դարձնել հանդիսատեսին ավելի սիրելի ու հոգեհարազատ:
Մհեր Մկրտչյանը որքան սիրելի և ընդունելի էր կինոյում` նույնքան էլ, կամ գուցե ավելի շատ ընդունելի էր որպես թատրոնի դերասան: Ուստի ֆիլմում Մկրտչյանը ներկայանում է նաև որպես հայ բեմի երախտավոր` իր մեկնությունները կան ընդհանրապես թատերական արվեստի և մասնավորաբար իր մարմնավորած կերպարների մասին: Հատվածներ կան “Պաղտասար աղբար” և  “Հացթուխի կինը”   ներկայացումներից:

Սցենարի հեղինակներ/ռեժիսորներ՝ Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան

Անձնական տվյալներ
    • Հովհաննես Պապիկյան, կենսագրություն. ծնվել է 1944թ. դեկտեմբերի 1-ին` Վրաստանի, Ախալցխայի շրջանի, գյուղ Ջուղայում: 1965-69 թթ. սովորել է Երեւանի մանկավարժական ինստիտուտում: 1969-ին` <Մանկավարժ> թերթի խմբագրություն` պատասխանատու քարտուղար, 1974-79 թթ.`  ռադիոյի երիտասարդական խմբագրության խմբագիր, այնուհետև՝ ավագ խմբագիր, 1979-92 թթ. հեռուստատեսության բաժնի վարիչ, 1992-94 թթ. , երաժշտական խմբագրության խմբագիր, 1996-ին` <Խորան լուսոյ> գլխավոր խմբագիր: 2000 թ. թվականից մինչ օրս` ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար: Որպես սցենարիստ եւ ռեժիսոր նկարահանել է <Իրիկնահացի հրավեր>, <Հենրիկ Մալյան>, <Պապենական ոտնահետքեր>, <Շիրազյան մասունքներ>, որպես համահեղինակ` <Է~ն ուրիշ Ֆրուզիկը> ֆիլմերը:

 

  •  Շուշանիկ Սահակյան, կենսագրություն. ծնվել է 1957 թ. Օգոստոսի 18-ին, Ադրբեջանի, Իսմայլուի շրջան, գ. Վանքում: 1974 թ.-ին ավարտել է Երևանի թ.21 միջն. դպրոցը, 1980-ին` Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի <Տեխնիկական կիբեռնետիկա> ֆակուլտետը: Ներկայումս աշխատում է ՀՀ ՍԴ-ում, առաջատար մասնագետ: Որպես սցենարիստ եւ ռեժիսոր` նկարահանել է <Ուսուցչի դասերը>, <Ալվինա Գյուլումյանի ճանապարհը>, որպես համահեղինակ` <Է~ն ուրիշ Ֆրուզիկը> ֆիլմերը:

Դերակատարներ՝ Անդրանիկ Հարությունյան, Սիլվա Յուզբաշյան

Լեզու՝ հայերեն

Կարգավիճակ՝ ավարտուն

Արտադրող կազմակերպություն`  <ATV> հկ. ստուդիա

Տեխնիկական աջակցություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն,

Հետադարձ կապ՝ ք. Երևան

Հեռ՝ .010 588125, 093540322, 091511071

Էլ-փոստ՝ hpapikyan@mail.ru, shushaniksahakyan@mail.ru