cefaclor black box warning bactrim and staph infections zithromax dosage kids antibiotic vantin can amoxil cause depression

«ԴՈՎԼԱԹՈՎԻ ՀԻՆԳ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ»

Ժանր՝ վավերագրական

Տևողություն՝ 60 ր.

Ֆիլմի ավարտը՝  2015 թ.

Նկարահանման վայր՝ Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Թբիլիսի, Պսկով, Նյու Յորք

Սինոփսիս՝

Վավերագրական ֆիլմը ներկայացնում է Սովետական Ռուսաստանում ապրած և ստեղծագործած հայազգի գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի պետերբուրգյան, տալլինյան, թբիլիսյան, Նյու-Յորքյան հատվածները: Նախ Դովլաթովին բնորոշ սարկազմով, լուրջի և ծիծաղելիի համադրմամբ, տրվում են հայերի ու հրեաների վերաբերմունքն իրենց պատմական հայրենիքների հանդեպ, որոնց մասին երկու ազգերն էլ սիրում են խոսել պաթոսով, բայց որոնցից հեռու են ապրում: Այդ երկուսը միմյանց առանձնապես չեն սիրում, այս երկուսին միավորում է թերևս միայն ռուսական մշակույթը, և Դովլաթովի համար միանգամայն նշանակալի ու պատկառելի է ռուսական գրող լինելը: Այնուհետև ֆիլմի հեղինակները ներկայացնում են Դովլաթովի ապրած վայրերը (Թբիլիսի, Պետերբուրգ, Տալլին, Նյու – Յորք և այլն), զուգակցելով դովլաթովյան ընթերցումները «Наши», «Чемодан», «Зона», «Соло на ундервуде», «Заповедник», «ՙКомпромисс» և այլն), ի վերջո, ամբողջացնում են ռուսական մշակույթի մարդուն, նվիրյալին, քաղաքացուն։ Մեծ տեղ է հատկացվում հատկապես հյուսիսային մայրաքաղաք Պետերբուրգին` որպես հին մշակույթ ունեցող ու նոր կյանքով ապրող, արվարձանային ճակատագրով հզոր քաղաքի: Եվ թեև Դովլաթովը գնաց Ամերիկա, գնաց ու դարձավ ու հաստատվեց ու մնաց որպես ռուսական գրող։ Սակայն մահկանացուն կնքեց այնտեղ ու թաղվեց Քվինսի հայ-հրեական գերեզմանատանը:

Սցենարի հեղինակներ և ռեժիսորներ՝ Ազա Բաբայան, Վադիմ Դուբնով

Արտադրող ընկերություն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն, Ազա Բաբայան, Վադիմ Դուբնով

Կարգավիճակ` ավարտուն

Լեզու՝  հայերեն

Սուբտիտրեր՝  անգլերեն

Հեռ/ֆաքս՝ /+374/ 500 230

Էլ-փոստ՝ kinokentron@yahoo.com