furacin ve fucidin buy macrobid online macrobid 100mg twice a day biaxin 藥

«Դատը»/«Բարդ գործ» – 2016

«Դատը»/«Բարդ գործ»

Ժանր` գեղարվեստական դրամա

Նկարահանման ֆորմատ` 16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս` Տասներեքամյա Էդգարը հայտնվում է կիսակառույց եկեղեցու բակում ու իրեն այնտեղ աշխատող տասներկու բանվորները մեղադրում են մի շարք գողությունների մեջ: Հասուն և լուրջ տղամարդիկ, որոնք իրենց անձնական դժբախտությունները կապում են նաև այն գողությունների հետ, որոնք կատարվել են Էդգարի կողմից, ինչը դեռ ապացուցված չէ, քանզի այդ ամենից տասներեքամյա Էդգարը շփոթության մեջ է և կարծես դեռ չի ընկալում իր «կատարած մեղքերի» լրջությունը: Երբ նրա լռությունը բանվորներին սկսում է հանել հունից, նրանք չդիմանալով իրենց մեջ կուտակված բողոքն ու վրեժն սկսում են թափել Էդգարի վրա: Երկար քաշքշուքներից, կոպտությունից ու ծեծից հետո պարզվում է, որ ինքը մեղավոր չէ, բայց արդեն ուշ է լինում եղածը փոխելու համար:

Սցենարի հեղինակ/ բեմադրող ռեժիսոր ` Լիլիթ Մովսիսյան

Բեմադրող օպերատոր`  Վազգեն  Մարտիրոսյան

Պրոդյուսեր`

Գլխավոր դերակատար`

Կոմպոզիտոր`

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն,

Կարգավիճակ` անավարտ

Լեզու` հայերեն

Սուբտիտրեր`