2016 թվական

download

«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես -2016

35-րդ թողարկում

«Անակնկալը»

ֆորմատ`             16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս – Տասներեք տարեկան Էլենն ուզում է անակնկալ մատուցել աշխատանքից հոգնած վերադարձող մայրիկին, և սառնարանում պահված հավը տապակի։ Օգնության ձեռք մեկնած Վայ-Ֆայ թութակը Գուգըլի համացանցով գտնում է տապակման եղանակը։ Էլենն ամեն ինչ անում է խորհուրդին համապատասխան, սակայն լինում է այն, ինչ պիտի լիներ… այրվում է և՛ հավը, և՛ ջեռոցը։

Սցենարի հեղինակ` Արտակ Փայտյան

Բեմադրող ռեժիսոր` Արեն Վաթյան

Բեմադրող օպերատոր` Դավիթ Հարությունյա

«Երթևեկության կանոնները»

Ֆորմատ` 16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս– Հայր ու տղա մեքենայով ճամփորդելու ժամանակ տղան առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում երթևեկության կանոններին, և ճանապարհին հանդիպած ամեն ցուցանակ հետաքրքրում է նրան։ Հայրը համբերատարությամբ բացատրում է յուրաքանչյուր ցուցանակի նշանակությունը, սակայն ճանապարհին հանդիպում են նաև կանոնները խախտողներ, որոնց «շնորհիվ» տղան երևի ավելի լավ կսերտի երթևեկության կանոնները։

Սցենարի հեղինակ` Արեն Վաթյան

Բեմադրող ռեժիսոր` Արա Գևորգյան

Բեմադրող օպերատոր` Դավիթ Հարությունյան

             

  36-րդ թողարկում՝

 «Ամենից ամենա…»

Ֆորմատ`              16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս– 13-ամյա Մուշեղը սիրահարված է իրենց բակի Էլենին: Էլենը համացանցում անընդհատ նոր նկարներ է հրապարակում իր հաջողություններով: Մեկ նա ջութակի մրցույթում է հաղթում, մեկ ճանաչվում է տարվա երիտասարդ մարմնամարզուհի և այլն: Մուշեղն ամեն ինչ անում է փորձելով կրկնել Էլենի հաջողությունները: Դրա համար նա դիմում է զանազան խաբեությունների: Սակայն ամեն անգամ դա բացահայտվում է և Մուշեղը հայտնվում է անհարմար վիճակում: Ի վերջո, պարզվում է, որ խաբեբան Էլենն է, և նկարները պատրաստված են ֆոտոշոփի միջոցով:

Սցենարի հեղինակ` Արա Գևորգյան

Բեմադրող ռեժիսոր` Արեն Վաթյան

Բեմադրող օպերատոր` Աշոտ Մկրտչյան

  «Անչափ հետաքրքիր ֆիլմը»

Ֆորմատ`               16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս– Երևանից գյուղ եկած Արմենն ու Կարինեն տեղեկանում են, որ գյուղի կինոթատրոնում ֆիլմ են ցուցադրելու Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ։ Բնականաբար, երեխաներն ուզում են ֆիլմը դիտել, և մտնում են կինոսրահ և… նստելով միմյանցից հեռու, ոչ թե ֆիլմն են դիտում, այլ սկսում են բջջային հեռախոսներով նամակագրությունը։ Այնքան են տարվում նրանով, որ չեն էլ զգում, որ սեանսն ավարտվել և նորն է սկսվել, ու իրենք շարունակում են նամակագրությունը… Վերջում նրանց սթափեցնողը հենց դի Կապրիոն է՝ էկրանից, որ հորդորում է տուն գնալ։

Սցենարի հեղինակ` Արեն Վաթյան

Բեմադրող ռեժիսոր` Արա Գևորգյան

Բեմադրող օպերատոր` Աշոտ Մկրտչյան

 

37-րդ թողարկում

«Սրտի բանալի»

Ֆորմատ`                16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս –13 ամյա Արամը սիրահարված է համադասարանցի Աննային: Սակայն անպատասխան: Արամը համացանցի օգնությամբ մտնում է  «Սրտի բանալի» կոչվող կայք: Այնտեղ երաշխավորվում է ցանկացած մարդու «սրտի բանալու» առաքում մինչև տուն: Տեսնելով իր սրտի բանալին՝ մարդն անմիջապես սիրահարվում է այդ բանալու տիրոջը: Արամը պատվիրում և ստանում է տարօրինակ բանալին, և հաջորդ օրը դասամիջոցին մոտենում է Աննային և հանում է բանալին: Աննան զարմացած նայում է Արամին: Ոչինչ չի կատարվում Աննայի հետ: Այդ պահին Արամին մոտենում է քիչ հեռու կանգնած իրենց դասարանի ամենատգեղ աղջիկը, որի անունը նույնպես Աննա էր… և քնքշորեն գրկում է ապուշացած Արամին:

Սցենարի հեղինակ` Արա Գևորգյան

Բեմադրող ռեժիսոր` Արեն Վաթյան

Բեմադրող օպերատոր` Աշոտ Մկրտչյան

Գլխավոր դերակատար` Արփինե Վաթյան, Գևորգ Մանուկյան

 «Քիմիկոսը»

Ֆորմատ`             16:9

Տևողությունը`

Ֆիլմի ավարտը`  2016թ.

Սինոփսիս– Վիգենը քիմիայի դասին ծանոթանում է, թե ինչ կառուցվածք ունեն պայթուցիկ նյութերը և ինչպես են պատրաստվում: Նա տանը ճայթուկներ է պատրաստում, փողոց է դուրս գալիս, պայթեցնելով անակնկալի է բերում հեծանվորդին, հետո տորթով կնոջը, ապակի տանող բանվորներին…Հաջորդ օրն առավոտյան իր պատրաստած պայթուցիկներով լի պայուսակով գնում է դպրոց։Քիմիայի դասատուն Վիգենին կանչում է գրատախտակի մոտ, սակայն Վիգենը մի բառ անգամ չի կարողանում արտաբերել գրքից: Դասատուն պահանջում է օրագիրը: Բայց քանի որ պայուսակն ամբողջությամբ լցված էր պայթուցիկով, օրագրի համար տեղ չէր մնացել: Դասատուն չի հավատում Վիգենին, և պահանջում է պայուսակը: Վիգենը վախեցած բերում է պայուսակը։ Դասատուն վերցնում է այն, բայց չսպասելով այդպիսի ծանրությանը բաց է թողնում պայուսակը և… պայթյուն։

Սցենարի հեղինակ` Արեն Վաթյան

Բեմադրող ռեժիսոր` Արա Գևորգյան

Բեմադրող օպերատոր` Աշոտ Մկրտչյան