«ԱՐԴԵՆ ԳԻՏԵՄ»

Ժանր՝ խաղարկային

Նկարահանման ֆորմատ՝ HD

Տևողություն՝ 20 րոպե

Նկարահանման վայր` քաղաք Ստեփանավան

Ֆիլմի ավարտը՝ 2014 թ.

Սինոփսիս՝

Ճամփեզրին կինոպաստառի տակ նստած հերոսն անրջում է, սպասում իր սիրեցյալ հերոսուհուն ուղղված նամակների պատասխանին, որը գյուղի փոստատարը ամեն անգամ շպրտում է: Նամակներն անհասցե են, իսկ գյուղն ու փոստատարը ծաղրում են հերոսին և փորձում մի պատասխան նամակ գրել «խեղճին» խրատելու նպատակով: Պատասխան նամակն անարդյունք է, որովհետև մեր հերոսն երջանիկ է իր սիրեցյալի երջանկությամբ: Սակայն երբ սիրտդ մաքուր է , անգամ դեն շպրտված ուղերձդ գտնելու է իր հասցեատիրոջը, որովհետև երբ հավատում ես, անհանարինը կարող է հնարավոր դառնալ…

Սցենարի հեղինակ/բեմադրող ռեժիսոր՝ Աննա Բայաթյան

Դերակատարներ՝ Սեմ Ասատրյան, Կարինե Ջանջուղազյան, Սամվել Թադևոսյան, Անի Բայաթյան

Օպերատորներ՝ Վիկտոր Միխաիլով, Ալբերտ Սարգսյան

Արտադրող ընկերություն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն

Կարգավիճակ` ավարտուն

Լեզու՝ հայերեն

Սուբտիտրեր՝ ռուսերեն, անգլերեն

Հեռ՝ 093 54 51 22

Էլ-փոստ՝ Businger@mail.ru