«Thank you, հայրիկ»-ը   Տուլայից վերադարձել է մրցանակով

Հայկական  «Thank you, հայրիկ»   կինոնկարի  դերակատար (Բագրևոսի դերի համար) ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողսյանը, Տուլայում (հոկտեմբերի 14-21-ը) կայացած  «Ժպտա՛,  Ռուսաստան» միջազգային  կատակերգական ֆիլմերի  փառատոնում,  արժանացել է մրցանակի՝  «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։

Նշենք , որ Մ․Պողոսյանը ֆիլմում ոչ միայն հանդես է գալիս որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։

Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, որը առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ:

Ավելացնենք նաև, որ   «Ժպտա՛,  Ռուսաստան»  միջազգային կատակերգական  ֆիլմերի փառատոնի նախագահը Ալա Սուրիկովան է, և այն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։