no prescription flagyl cephalexin for strep throat erythromycin ointment for conjunctivitis macrobid and kidney infection

Հայտարարություն․Մեկնարկում է ՀՀ հեռուստատեսություններով ցուցադրվող հայկական արտադրության ֆիլմերի հեղինակներին վճարելու գործընթացը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը և նույն պայմանագրի հիման վրա «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ տարածքում գործող հեռուստաընկերությունների միջև կնքված համապատասխան լիցենզային պայմանագրերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

ՀՀ հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական արտադրության խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ  և անիմացիոն ֆիլմերի  հեղինակների / կամ օրենքով ժառանգ համարվող անձանց/ վարձավճարների գործընթացի մասին:

Գործընթացը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ ընդունված թիվ 506-Ն Որոշման՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=32112 :

Խնդրում ենք  ֆիլմերի ցանկի  հեղինակներին  (կամ օրենքով ժառանգ համարվող անձանց) սույն թվականի նոյեմբերի 4-ից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատսախան պայմանագիր կնքելու համար:

Հասցե՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30

Հեռ. ՝         /+374/ 98 131697