Փարաջանովյան շունչը Ռոտերդամում

Հունվարի 24-ին՝ երեկոյան, Ռոտերդամի սբ․Արմինիուս եկեղեցում բացվեց Սերգեյ Փարաջանովին նվիրված «Կինոյի տաճարը» ցուցահանդեսը (ինստալացիա ձևաչափով)։
Ցուցադրանքում ընդգրկված փարջանովյան հարուստ մասունքները, նյութերը, մասնավորապես, «Նռան գույնը» ֆիլմի (1969) հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները ցուցադրվեց նոր մատուցումով։
Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզխանյանը։ Նա մասնավորապես ասել է․«Ճակատագրի բերումով, Ս․Փարաջանովը առաջին անգամ (ընդհանրապես ոչ միայան փառատոն ) արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Եվ թերևս, Ռոտերդամի փառատոնի պատասխանատուների «Կինոյի տաճար» համապարփակ ծրագրի կազմակերպումը նույնպես խորհրդանշական է, քանզի այս օրերին առաջին անգամ կցուցադրվեն «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերը՝ ինստալացիա ձևաչափով։ Հատկանշական է նաև այն, որ ֆիլմի հատվածների ցուցադրությունը համընկնում է ևս մի քանի տարեդարձների՝ Փարաջանովի 95-ամյակի, «Նռան գույնը» ֆիլմի արտադրության 50-ամյակի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի հետ »։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը շնորհակալություն է հայտնել ինչպես Ռոտեդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի (IFFR – https://iffr.com/…/2019/combinedprogr…/a-parajanov-triptych… ) նախագահ Բերո Բեյերին, փառատոնի ծրագրերի պատասխանտուներ՝ Էդվարդ Կարելսին , Սյուլի Կոին, Բռեգյե Բենեկեին, ինչպես նաև FIXAFILM ընկերության պատասխանատուներ՝ Լուկաշ Սերանկային և Վոյտեք Ջանիոին , ծրագրի հեղինակ, պրոդյուսեր Դենիել Բըրդին (Daniel Bird), այնպես էլ՝ բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ ժապավենը փրկվել է հրաշքով՝ ընձեռելով այսօր մեզ բացառիկ հնարավորություն՝ դիտելու այն նորովի։