Ֆրանկոֆոն կինոյի մրցանակը հայկական ֆիլմին

FILM-GUEDIGUIAN

Հայաստանի ազգային կինոկենտրոնը չորս տարի է ինչ մասնակցում է Ֆրանկոֆոն կինոյի մրցանակաբաշխությանը: Ամեն տարի Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմերը անցել են եզրափակիչ փուլ: Սակայն, 2016 թվականի մասնակցության  հաջողությունն ավելի նշանակալի է եղել: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ներկայացվել էր կինոռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը: Ժյուրիի քվեարկության արդյունքներով Սիմոն Աբգարյանն ստացել է մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատար»  անվանակարգում:

Այս անգամ Ֆրանկոֆոն կինոյի մրցանակաբաշխությունը անցկացվել է  Բեյրութում: Սիմոն Աբգարյանը անձամբ չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, սակայն իր ողջույնի խոսքն է հղել կազմակերպիչներին, որում մասնավորապես ասվում է.«Ցավում եմ , որ այս երեկո ձեզ հետ չեմ: Ասեմ, որ Բեյրութն իմ քաղաքն է, իսկ Լիբանանն` իմ երկիրը: Ուստի համբուրում եմ բեյրութցիներին և բեյրութցի կանանց: Շատ ուրախ եմ այս մրցանակը ստանալու համար և հուսով եմ, որ կշարունակենք Լիբանանում ֆիլմեր նկարահանել ֆրանսերենով և արաբերենով:  Ֆրանսերեն լեզվով նույպես լավ լկինի… Այսպիսով, սիրում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում»:

Ֆրանկոֆոն կինոյի մրցանակաբաշխությանը վերաբերող  բոլոր տեղեկությունները  հասանելի են http://www.trophees-francophones.org կայքում: