Ֆիլմերի նախագծերի մրցույթի անցկացման և ֆինանսվորման կանոնակարգի նախագիծ

Նախագիծ

23.11.2018թ.

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կանոնակարգով կարգավորվում են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» (այսուհետ՝ կինոկենտրոն) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացվող ֆիլմերի նախագծերի (այսուհետ՝ նախագիծ) մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մրցույթում հաղթած նախագծերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կանոնակարգով անցկացված մրցույթում հաղթած նախագծերին ֆինանսավորում հատկացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում:
  3. Մրցույթ անցկացվում է յուրաքանչյուր տարի երկու անգամ` սույն կանոնակարգով սահմանված ժամանակացույցի համաձայն (Հավելված 9), հետևյալ անվանակարգերում.

ա) լիամետրաժ խաղարկային, վավերագրական, անիմացիոն

բ) կարճամետրաժ խաղարկային, վավերագրական, անիմացիոն

  1. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք (այսուհետ՝ Ֆիլմարտադրող):

 

 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Մրցույթի մասին հայտարարությունը, մրցույթի մասնակցության հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնելու ձևաթղթերը, ինչպես նաև սույն կանոնակարգի տեքստը տեղադրվում են կինոկենտրոնի պաշտոնական կայքում։
  2. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է նաև առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am)` հայտ ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ։
  3. Մրցույթի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է պարունակի Մրցույթի մասնակցող նախագծերի՝

ա/ անվանակարգերը,

բ/ ներկայացվելու պայմանները (առցանց և այլն), ժամկետները,

գ/ հիմնական պահանջները,

դ/ այլ տեղեկատվություն՝ կինոկենտրոնի հայեցողությամբ:

  1. Մրցույթի ներկայացված նախագծի հիմնական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, երաժշտության հեղինակ, գլխավոր դերակատար) անդամների մեծամասնությունը պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եթե հայաստանյան կողմը հիմնական ֆիլմարտադրողն է:
  2. Մրցույթի ներկայացված նախագծի հիմնական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, երաժշտության հեղինակ, գլխավոր դերակատար) անդամներից առնվազն երկուսը պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե համատեղ ֆիլմարտադրության մեջ հայաստանյան կողմը հիմնական ֆիլմարտադրողը չէ:
  3. Մրցույթի հայտեր ներկայացվում են ֆիլմարտադրության հետևյալ 4 (չորս) փուլերի համար.
  • Սցենարի զարգացման
  • Արտադրական
  • Հետարտադրական
  • Տարածման (դիստրիբյուցիա)
  1. Բոլոր նյութերը պետք է ներկայացվեն նախագծի տևողության, անվանակարգի և արտադրության փուլի նշումով, հայերեն կամ հայերեն թարգմանության ուղեկցությամբ (deal memo):
  2. Արտադրական փուլի նկարահանումները սկսած նախագծերը արտադրական փուլի մրցույթի մասնակցել չեն կարող (բացառությամբ վավերագրական նախագծերի):
  3. Տարածման փուլի մրցույթի հայտ կարող է ներկայացվել նախորդ որևէ փուլից պետական ֆինանսավորում ստացած նախագծի համար:
  4. Մրցույթի որևէ փուլի համար մեկ անգամ ֆինանսավորում ստացած նախագիծը նույն փուլի մրցույթի կրկին մասնակցել չի կարող:
  5. Ֆինանսավորում ստացած նախագիծն իրավունք ունի դիմելու մեկ այլ փուլի մրցույթի, եթե ֆիլմարտադրողը կինոկենտրոն է ներկայացրել այդ նախագծի համար ստացած գումարի ծախսերի ամբողջական (բովանդակային  և ֆինանսական) հաշվետվությունը (Հավելված 10):
  6. Ֆինանսավորում ստացած այն հայտերը, որոնց ֆիլմարտադրողները մինչև նոր մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալը չեն կատարել կինոկենտրոնի հանդեպ ժամկետանց ցանկացած տեսակի պայմանագրային պարտավորություններ, չեն դիտարկվում:
  7. Գեղարվեստական արժեքի գնահատման համար փաթեթները պետք է ներկայացվեն տվյալ նախագծի արտադրության փուլի (նշված սույն կանոնակարգի 10-րդ կետում) պահանջած փաստաթղթերի թվարկված խմբավորմամբ և հաջորդականությամբ կազմված 2 (երկու) առանձին PDF ֆայլերով (Հավելված 1):
  8. Արտադրական փաթեթի ուսումնասիրման և գնահատման համար փաթեթները պետք է ներկայացվեն տվյալ նախագծի արտադրության փուլի (նշված սույն կանոնակարգի 10-րդ կետում) պահանջած փաստաթղթերի թվարկված հաջորդականությամբ կազմված մեկ 1 (մեկ) PDF ֆայլով (Հավելված 1):
  9. Մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալը հայտատուն իրավունք ունի փոխելու, գրավոր չեղարկելու իր հայտը կամ իր հայտը նոր փաստաթղթերով համալրված կրկին ներկայացնելու:
  10. Մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո հայտեր չեն ընդունվում:
  11. Դիտարկման ենթակա հայտերի ցանկը հրապարակվում է կինոկենտրոնի պաշտոնական կայքում՝ մրցույթի մասին հայտարարության մեջ նշված վերջնաժամկետը լրանալուց հետո, 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
  12. Դիտարկման ենթակա հայտերը փորձագետներին ուղարկվում են մրցույթի մասին հայտարարության մեջ նշված վերջնաժամկետը լրանալուց հետո, 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

  • ՆԱԽԱԳԾԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Մրցույթի մասնակցող նախագծերի գնահատման փորձագիտական հանձնախմբերի ստեղծման նպատակով կինոկենտրոնը հրապարակում է հանձնախմբերի թեկնածուներին ինքնաառաջադրման սկզբունքով աշխատանքի հրավիրելու մասին հայտարարություն:
  2. Մասնագետների ընտրությունը կատարվում է սույն կանոնակարգով սահմանված չափորոշիչների համաձայն (Հավելված 5):
  3. Հայտարարության պայմաններին համապատասխանող մասնագետների նախնական ցանկը հրապարակվում է կինոկենտրոնի պաշտոնական կայքում:
  4. Մասնագետների նախնական ցանկում ընդգրկված դիմումատուների հետ կինոկենտրոնը անցկացնում է հարցազրույց` ընտրելու և ձևավորելու լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի գնահատման փորձագետների 2 (երկու) առանձին հանձնախմբեր՝ յուրաքանչյուր հանձնախմբում ընդգրկելով 3 (երեք)-ական փորձագետ:
  5. Հանձնախմբերում աշխատելու համար ընտրված անձանց հետ կինոկենտրոնը կնքում է աշխատանքային պայմանագիր` 1 (մեկ) տարի ժամկետով, 2 (երկու) նստաշրջանի և 2-ական ամսվա աշխատանքի համար:
  6. Նույն անձը հանձնախմբերում կարող է կրկին ընդգրկվել երեք տարուց ոչ շուտ:
  7. Փորձագիտական հանձնախմբերի կազմերի և անդամների մասին համառոտ տեղեկատվությունը տեղադրվում է կինոկենտրոնի պաշտոնական կայքում:
  8. Նախագծերը դիտարկվում են 3 (երեք) փուլով.
  • Գեղարվեստական արժեքի գնահատման փուլ,
  • Ընտրված նախագծերի արտադրական փաթեթների ուսումնասիրման փուլ:
  • Անհատական հանդիպում-զրույցի (pitch) և վերջնական գնահատման փուլ:
  1. Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում, 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիտարկվում են սեղմագիրը (treatment)` սցենարի զարգացման փուլում, կինոսցենարը` արտադրական փուլում, սևագիր մոնտաժված ֆիլմը (rough cut)` հետարտադրական փուլում և ավարտուն ֆիլմը` տարածման փուլում:
  2. Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում նախագծերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`
    • Մտահղացում
    • Կառուցվածք
    • Սյուժե
    • Կերպարներ
    • Երկխոսություններ
    • Պատկերային լուծում
    • Ոճական առանձնահատկություններ:

Յուրաքանչյուր չափանիշը գնահատվում է առավելագույնը 10 բալ` գնահատականների ընդհանուր գումարի միջինի 5 բալ անցողիկ շեմով:

  1. Գեղարվեստական արժեքի գնահատման փուլից հետո յուրաքանչյուր փորձագետ կինոկենտրոն է ներկայացնում յուրաքանչյուր նախագծի ստորագրված գնահատման թերթիկ-հիմնավորումը (Հավելված 6): Գնահատումների արդյունքում ստեղծվում է նախնական ընտրված նախագծերի ցանկ: Առնվազն մեկ փորձագետի կողմից ընտրված նախագիծը ներառվում է այդ ցանկի մեջ:
  2. Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում ընտրված նախագծերի ցանկերը, ընտրության փուլի ժամկետը լրանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են կինոկենտրոնի կայքում: Տեղեկատվությունը ուղարկվում է նախագծերի ֆիլմարտադրողներին` միաժամանակ հայտնելով մրցույթի հաջորդ փուլի մեկնարկման մասին:
  3. Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում ընտրված նախագծերի պրոդյուսերները 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում կինոկենտրոն են ներկայացնում իրենց նախագծերի արտադրական փաթեթները:
  4. Արտադրական փաթեթների ուսումնասիրման փուլում 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում, փորձագետները և կինոկենտրոնի մասնագետները դիտարկում են Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում ընտրված նախագծերի արտադրական փաթեթները:
  5. Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում ընտրված բոլոր նախագծերը հրավիրվում են անհատական հանդիպում-զրույցի, որին մասնակցում են նախագծի պրոդյուսերը և ռեժիսորը, տվյալ հանձնախմբի բոլոր փորձագետները, կինոկենտրոնի տնօրենը և մասնագետները:
  6. Լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի հանդիպում-զրույցները տեղի են ունենում միմյանցից առանձին:
  7. Հանդիպում-զրույցի ընթացքում յուրաքանչյուր նախագիծը ներկայացնելու համար պրոդյուսերին և ռեժիսորին տրվում է 15 (տասնհինգ) րոպե ժամանակ, որից հետո ևս 15 (տասնհինգ) րոպե հատկացվում է հարցուպատասխանի համար:
  8. Հանդիպում-զրույցից հետո, 4 (չորս) աշխատանքային օրվա ընթացքում, նախորդ երկու փուլերի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր փորձագետ սույն կանոնակարգի 41-րդ կետում նշված չափանիշներով գնահատում է նախագծերը և կինոկենտրոն է ներկայացնում յուրաքանչյուր նախագծի համար ստորագրված գնահատման թերթիկ-հիմնավորումը (Հավելված 7):
  9. Գնահատման փուլում նախագծերը գնահատվում են հետևյալ չափանիշներով.
  • գեղարվեստական/գեղագիտական արժեքը
  • միջազգային ճանաչելիությունը
  • իրականացվելիության ներուժը
  • տնտեսական հիմնավորումը
  • ֆիլմի տարածման (դիստրիբյուցիոն) հեռանկարը:

Յուրաքանչյուր չափանիշը գնահատվում է առավելագույնը 10 բալ` գնահատականների ընդհանուր գումարի միջինի 5 բալ անցողիկ շեմով:

  1. Բոլոր փորձագետները մասնակցում են կինոկենտրոնի տնօրենի և արտադրական փաթեթները ուսումնասիրած մասնագետների հետ միացյալ նիստի, որի ընթացքում ամփոփվում են նախագծերի ուսումնասիրման և գնահատման բոլոր փուլերի արդյունքները, քննարկվում են ծագած բոլոր հարցերը, փորձագետների և կինոկենտրոնի տնօրենի կողմից համատեղ կայացվում է որոշում յուրաքանչյուր նախագծին տրամադրվելիք աջակցության տեսակի և ֆինանսավորման չափի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի (Հավելված 8): Կազմվում է այն նախագծերի վերջնական ցանկը, որոնց պետք է տրամադրվի պետական ֆինանսավորում:
  2. Հանձնախմբերի բոլոր անդամների, ինչպես նաև նրանց և կինոկենտրոնի տնօրենի միջև վիճահարույց կարծիքների առկայության դեպքում որոշում կայացվում է ընդհանուր համաձայնության` կոնսենսուսի, միջոցով:
  3. Միացյալ նիստը ձայնագրվում է և արձանագրվում: Եթե առկա են փորձագետի կամ մասնագետի հատուկ կարծիք կամ խորհրդատուի գրավոր եզրակացություն, ապա վերջիններս կցվում են արձանագրությանը: Արձանագրությունը ստորագրում են բոլոր փորձագետները և կինոկենտրոնի տնօրենը:
  4. Ընտրված նախագծերի ցանկերը, տրամադրվելիք աջակցության տեսակի և ֆինանսավորման չափի մասին տեղեկությունը ընտրության փուլի ժամկետը լրանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են կինոկենտրոնի կայքում: Տեղեկատվությունը, նիստի արձանագրությունից իրենց նախագծերի վերաբերյալ քաղվածքները ուղարկվում են նախագծերի ֆիլմարտադրողներին` միաժամանակ հայտնելով գործընթացի հաջորդ փուլի մեկնարկման մասին:
  5. Ֆինանսավորման ընտրված նախագծերի վերջնական ցանկը կինոկենտրոնի տնօրենը ներկայացնում է ՀՀ մշակույթի նախարարություն, որը ենթակա է հաստատման պետական ֆինանսավորման:
  6. Հաստատված ցանկում ընդգրկված նախագծերի ֆիլմարտադրողների և Կինոկենտրոնի միջև մեկ ամսվա ընթացքում կնքվում են պետական ֆինանսավորման տրամադրման մասին պայմանագրեր:
  7. Սույն կանոնակարգի շրջանակներում ստեղծված բոլոր ցանկերը կազմվում են ֆիլմարտադրության փուլերով ու անվանակարգերով խմբավորված՝ յուրաքանչյուր նախագծի դիմաց նշելով ֆիլմարտադրողի և հեղինակների անունները (պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր): Բոլոր ցանկերը, գնահատման թերթիկ-հիմնավորումները ներկայացվում են ստորագրված:
  8. Մերժված նախագիծը կարող է կրկին դիմել՝ փորձագետների հիմնավորումներում արված դիտողությունները շտկելուց հետո:

 

 

  1. ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Նախագծերին հատկացվող ֆինանսավորման չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով՝ համաձայն սույն կանոնակարգի (Հավելված 8):
  2. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված խաղարկային, անիմացիոն, վավերագրական անվանակարգերի նախագծերին պետական բյուջեից ֆինանսավորման բաշխումը կատարվում է հետևյալ խմբավորմամբ`
  • լիամետրաժ նախագծեր
  • կարճամետրաժ նախագծեր:
  1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված նախագծերին պետական բյուջեից ֆինանսավորում հատկացվում է հետևյալ 4 (չորս) փուլերի համար.
  • սցենարի զարգացման փուլ,
  • արտադրական փուլ,
  • հետարտադրական փուլ:
  • տարածման (դիտրիբուցիայի) փուլ
  1. Սցենարի զարգացման, Հետարտադրական և Տարածման (դիստրիբյուցիայի) փուլերի համար ֆինասավորում հատկացվում է միայն լիամետրաժ նախագծերին:
  2. Տարածման (դիստրիբյուցիայի) փուլում ֆինանսավորում տրվում է միայն նախորդ որևէ փուլից ֆինանսավորում ստացած նախագծերին:
  3. Նույն ֆիլմարտադրողի կողմից մրցույթի ներկայացված մեկից ավելի հայտերի դեպքում տվյալ ֆիլմարտադրողին պետական ֆինանսավորում կարող է տարեկան տրամադրվել արտադրության մեկական տարբեր փուլերի (սցենարի զարգացման, արտադրական, հետարտադրական, տարածման) լիամետրաժ նախագծերի համար (արտադրական փուլում` մեկ լիամետրաժ և երկու կարճամետրաժ, անիմացիոն անվանակարգում`սույն կանոնակարգի 70-րդ կետում սահմանված կարգով):
  4. Նախագծերի դասակարգման որևէ խմբում հայտերի բացակայության, նախատեսված քանակից պակաս թվով հայտեր ներկայացվելու, նախագծերի չհաստատվելու կամ այլ պատճառով առկա չբաշխված միջոցները, գրավոր հիմնավորմամբ, բաշխվում են ընդհանուր հիմունքներով` տվյալ տարում ընտրված մյուս նախագծերի միջև:

 

  1. «Խաղարկային և վավերագրական կինոնկարների արտադրություն» ծրագրի տարեկան բյուջեն բաշխվում է հետևյալ կերպ.
    • լիամետրաժ նախագծեր` մոտ. 80 %
    • կարճամետրաժ նախագծեր` մոտ. 20 %

 

  1. Խաղարկային և վավերագրական անվանակարգերում դեբյուտային նախագծերին (ՀՀ քաղաքացի ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմը), սույն կանոնակարգի 57-րդ կետի շրջանակներում, լիամետրաժ նախագծերին հատկացվում է սահմանված բյուջեի 28 (քսանութ) տոկոսը, կարճամետրաժ նախագծերին՝ սահմանված բյուջեի 50%-ը :
  2. Խաղարկային և վավերագրական անվանակարգերում յուրաքանչյուր կարճամետրաժ նախագծի տրվում է առավելագույնը 10 (տասը) մլն դրամ:
  3. Խաղարկային և վավերագրական անվանակարգերում լիամետրաժ նախագծերի համար նախատեսված գումարը բաշխվում է ըստ արտադրության փուլերի, հետևյալ կերպ.
    • Սցենարի զարգացման փուլ` 3 %
    • Արտադրական փուլ` 82 %
    • Հետարտադրական փուլ` 14 %
    • Տարածման փուլ` 1%
  4. Խաղարկային և վավերագրական անվանակարգերում լիամետրաժ նախագծերը Սցենարի զարգացման, Հետարտադրական և Տարածման փուլերի համար ֆինանսավորվում են սույն կանոնակարգով նախատեսված գումարների սահմաններում (Հավելված 8):

 

  1. Խաղարկային և վավերագրական անվանակարգերում լիամետրաժ նախագծերի արտադրական փուլի տարեկան բյուջեն բաշխվում է հետևյալ կերպ.
  • Լիամետրաժ նախագիծ, որում հիմնական արտադրող երկիրը Հայաստանն է` 85%,
  • Լիամետրաժ նախագիծ, որում հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ` 15 %:
  1. Խաղարկային և վավերագրական անվանակարգերում լիամետրաժ նախագծերի Արտադրական փուլի համար ամբողջական փաթեթ ներկայացրած նախագծերին տրվում է ֆինանսավորում` համաձայն սույն կանոնակարգի և նախագծի բյուջեով արտադրական փուլի համար ֆիլմարտադրողի պահանջած գումարի սահմաններում: Նախագծերը ֆինանսավորվում են նախագծի ընդհանուր բյուջեի 20-30 (քսանից երեսուն) տոկոսի, դեբյուտային լիամետրաժ նախագծերը` նախագծի ընդհանուր բյուջեի 50-70 (հիսունից յոթանասուն) տոկոսի չափով, ընդ որոմ՝ խաղարկային նախագծերին՝ առավելագույնը 50 մլն դրամ, վավերագրական նախագծերին՝ առավելագույնը 30 մլն դրամ:
  2. Խաղարկային և վավերագրական անվանակարգերում լիամետրաժ նախագծերի Արտադրական փուլի համար փաթեթ ներկայացրած, հանձնաժողովի կողմից ընտրված և ֆիլմի բյուջեն չհամալրած նախագծերին տրվում է նախագծի հաստատված ֆինանսավորման մասին համաձայնագիր, նախագծի համար նախատեսված գումարից  4 (չորս) տոկոս գումար և մինչև 24 (քսանչորս) ամիս ժամանակ, այդ թվում 18 (տասնութ) ամիս` արտադրական փուլ մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու նպատակով նախագիծը զարգացնելու, արտադրական փաթեթն ամբողջացնելու, նախագծի բյուջեն համալրելու, համապատասխան փաստաթղթերը կինոկենտրոն ներկայացնելու նպատակով և 6 (վեց) ամիս՝ արտադրություն սկսելու համար: Հակառակ դեպքում կնքված պայմանագիրը դադարեցվում է:

 

  1. «Անիմացիոն կինոնկարների արտադրություն» ծրագրի տարեկան բյուջեն տրվում է միայն կարճամետրաժ նախագծերի արտադրական փուլին և հատկացվում է.

 

  • մինչև 7ր ներառյալ տևողությամբ նախագծերին`
  • 7ր-ից ավելի տևողությամբ նախագծերին`

 

  1. «Անիմացիոն կինոնկարների արտադրություն» ծրագրի տարեկան բյուջեյի    բաշխումը կատարվում է հետևյալ կերպ.
  • Մինչև 7ր (ներառյալ) տևողությամբ նախագծերի համար`

ա. դասական նկարովի անիմացիայի տեխնիկա (2D) և ծավալային գրաֆիկա (3D)` 1րոպեն 2 մլն դրամ արժողության հաշվարկով, առավելագույնը` 14 մլն դրամ յուրաքանչյուր նախագծին,

բ. վերադարսովի, ֆլեշ, stop motion և անիմացիայի այլ տեխնիկաներ` 1րոպեն 1,3 մլն դրամ արժողության հաշվարկով, առավելագույնը` 9 մլն դրամ յուրաքանչյուր նախագծին:

  • 7ր-ից ավելի տևողությամբ նախագծերին ֆինանսավորումը հատկացվում է առավելագույնը 7րոպեի համար` միայն նախագծի բյուջեի մնացած մասի ֆինանսավորումը համալրելու դեպքում:

7ր-ից ավելի տևողությամբ և բյուջեն չհամալրած, հանձնաժողովի կողմից հաստատված  նախագծերին տրվում է  համաձայնագիր, համապատասխան տեխնիկայով անիմացիայի համար սահմանված գումարից  7 (յոթ) տոկոս գումար և մինչև 24 (քսանչորս) ամիս ժամանակ, այդ թվում 18 (տասնութ) ամիս` արտադրական փուլ մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու նպատակով նախագիծը զարգացնելու, արտադրական փաթեթն ամբողջացնելու, նախագծի բյուջեն համալրելու, համապատասխան փաստաթղթերը կինոկենտրոն ներկայացնելու նպատակով և 6 (վեց) ամիս՝ արտադրություն սկսելու համար: Հակառակ դեպքում կնքված պայմանագիրը դադարեցվում է:

  1. «Անիմացիոն կինոնկարների արտադրություն» ծրագրի տարեկան բյուջեի մոտ    30%-ը տրամադրվում է դեբյուտային ֆիլմերի նախագծերին :
  2. Անիմացիոն նախագծերի յուրաքանչյուր ֆիլմարտադրողի տարեկան տրամադրվում է առավելագույնը`18 000 000 դրամ:

 

Հավելված 1

 

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԻ

կցվում են առանձին ֆայլերով

 

Հավելված 2

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

    1. Հ/Հ
Փաստաթղթի անվանումը Սցենարի Զարգացման                                                                                                                                                    փուլ Արտադրական փուլ Հետարտադրական փուլ Տարածման փուլ
Հայտադիմում   (ըստ տրված ձևաթղթի) Այո Այո Այո  

Այո

Լոգլայն և սինոփսիս Այո Այո Այո  

Այո

Սեղմագիր (treatment) Այո  Ոչ Ոչ  

Ոչ

Կինոսցենար (հայերեն) Ոչ Այո Եթե երկխոսությունները թերի են ձայնագրված՝ Այո:  

 

 

Ոչ

Սևագիր մոնտաժված ֆիլմ (rough cut)  Ոչ  Ոչ Այո  

Ոչ

Սցենարի հեղինակի տեսլականը Այո  

Ոչ

 

Ոչ

 

Ոչ

Պրոդյուսերի տեսլականը                                          Այո Այո Այո  

Այո

Ռեժիսորի տեսլականը Ռեժիսորի առկայության դեպքում՝ Այո Այո Ոչ  

 

Ոչ

Ֆիլմարտադրողի փաստաթղթերը Այո Այո Այո  

Այո

Հեղինակային իրավունքի փաստաթղթեր Առկայության դեպքում Այո Այո  

Այո

Ֆիլմագրություններ Այո Այո Այո Այո
Ստեղծագործողների ցանկալի ցուցակներ Այո Այո Ոչ  

Ոչ

Համաարտադրողների մասին տեղեկություն Առկայության դեպքում Առկայության դեպքում Առկայության դեպքում Առկայության դեպքում

 

Համաձայնագրեր, նամակներ, պայմանագրեր Առկայության դեպքում Առկայության դեպքում Առկայության դեպքում Առկայության դեպքում

 

Ֆինանսական պլան

(տվյալ փուլի համար)

Այո Այո Այո  

Այո

Ամփոփ նախահաշիվ Այո Այո Այո  

Այո

Մանրամասն նախահաշիվ (ըստ տրված ձևաթղթի)  Սցենարի զարգացման ծախսերի Այո Այո Տարածման նախահաշիվ

 

Միայն անիմացիայի համար պահանջվող էսքիզներ, վիզուալ նյութեր, Ոչ

 

Այո

 

 

 

 

Լրացուցիչ նյութեր, լուսանկարներ, այլ վիզուալ նյութեր (առկայության դեպքում) Այո Այո Այո  

Այո

 

 

 

Հավելված 3

ՆԱԽԱՀԱՇՎԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ

* Մեկ ընդհանուր ձևաթուղթ բոլոր փուլերի համար, յուրաքանչյուր հայտատու լրացնում է իր ծախսերի տողը:

 

 Հավելված 4

 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԼԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նախագիծը ________________________________________________________________

(անվանումը, լիամետրաժ, կարճամետրաժ)

 

Անվանակարգը _____________________________________________________________

(խաղարկային, վավերագրական, անիմացիոն)

 

Արտադրության փուլը _______________________________________________________

                                   (սցենարի զարգացման, արտադրական, հետարտադրական, տարածման)

 

Հ/Հ Ֆինանսավորման աղբյուրները

(սեփական, համարտադրողը, այլ)

Ներդրման ժամանակա հատվածը

 

Ֆինանսական

ներդրման չափը

(ՀՀ դրամ)

Գույքային ներդրման

տեսակը և չափը

(ՀՀ դրամ)

 

Կարգավիճակը

(հաստատված, բանակցային, սպասվող և այլն)

73.  

1.

Հայաստանի ազգային կինոկենտրոն        
           
           
           

 

 

Հավելված 5

 ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Փորձագիտական հանձնախմբերում ինքնաառաջադրման սկզբունքով ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել կինոոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ ունեցող ստեղծագործական և ոչ ստեղծագործական հետևյալ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝  կինոռեժիսոր, կինոսցենարիստ, կինոօպերատոր, մոնտաժի ռեժիսոր, կինոքննադատ, կինոգետ, կինոպրոդյուսեր (ֆիլմարտադրող), կինոփառատոների ֆիլմընտրող մասնագետ, որոնք հեղինակել են ավարտուն ստեղծագործություն: Նախապատվությունը տրվում է ներքոնշյալ  միջազգային ձեռքբերումներից որևէ մեկն ունեցող թեկնածուներին

  1. մասնակցություն միջազգային կինոփառատոների
  2. անդամակցություն միջազգային կինոփառատոների ժյուրիի
  3. միջազգային կինոփառատոների մրցանակ
  4. համատեղ ֆիլմարտադրության փորձ
  5. կինոարվեստի կամ կինոարտադրության վերաբերյալ հրատարակված գիրք կամ աշխատանք

 

Բոլոր հայտատուները պետք է ներկայացնեն ընդլայնված ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները:

Ծանոթություն` Կինոկենտրոնի և հանձնախբի անդամի միջև կնքված պայմանագիրը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները.

 

  1. Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել կինոկենտրոնի կամ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակից
  2. Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ ու եղբոր ամուսինը և երեխաները) հանձնախմբերում անդամի ընդգրկվածության ողջ ժամանակահատվածի համար չեն կարող մասնակցել մրցույթի և չեն կարող ընդգրկված լինել մրցույթի ներկայացված հայտերի հիմնական ստեղծագործական կազմերում:
  1. Նման հանգամանքների ի հայտ գալու պարագայում այդ անդամները զրկվում են հանձնախմբերում աշխատելու հնարավորությունից և կինոկենտրոնը ինքնաառաջադրված թեկնածուների կազմից միայն այդ տեղի համար նոր հարցազրույցի միջոցով ընտրում է նոր թեկնածու:
  1. Փորձագիտական հանձնախմբերի անդամները պարտավորվում են պահպանել իրենց տրամադրված նյութերի գաղափարները, մոտիվները, մտահղացման և այլ ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել այլ նպատակներով, բացի սույն կանոնակարգով իրենց տրամադրված նյութերը ուսումնասիրելու և գնահատելու համար սահմանված նպատակներից:

 

Հավելված 6

 ՆԱԽԱԳԾԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԹԵՐԹԻԿՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հ/Հ Նախագիծը Ֆիլմարտադրողը Հեղինակները (պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր) Գեղարվեստական նյութը (սեղմագիր, սցենար,       սևագիր մոնտաժ, ֆիլմ) Մտահղացումը Կառուցվածքը Սյուժեն Կերպարները Երկխոսությունները Պատկերային  լուծումը Ոճական առանձնահատկությունները Գնահատականների գումարը Վերջնական  միջին  գնահատականը
         
         
         
         
         
         

 

* Յուրաքանչյուր բաղադրիչը գնահատելու համար հատկացվում է առավելագույնը 10 բալ: Ամեն նախագծի համար դուրս է բերվում վերջնական միջին գնահատական:

 

Գնահատականի հիմնավորում ը` ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________                     

 

_____________________________________________

 (Գնահատողի անուն ազգանունը, ստորագրությունը)

______________________

(Ամիս ամսաթիվ)

 

Հավելված 7

 ՆԱԽԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԹԵՐԹԻԿ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հ/Հ Նախագիծը Ֆիլմարտադրողը Հեղինակները (պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր) Գեղարվեստական  նյութի գնահատականը Նախագծի գեղագիտական արժեքը Միջազգային ճանաչելիությունը Իրականացվելիության ներուժը Տնտեսական հիմնավորումը Ֆիլմի տարածման հեռանկարը Գնահատականների գումարը Վերջնական միջին գնահատականը
         
         
         
         
         
         

 

* Յուրաքանչյուր բաղադրիչը գնահատելու համար հատկացվում է առավելագույնը 10 բալ: Ամեն նախագծի համար դուրս է բերվում վերջնական միջին գնահատական:

 

Գնահատականի հիմնավորում ը` ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

      _____________________________________________

 (Գնահատողի անուն ազգանունը, ստորագրությունը)

______________________

(Ամիս ամսաթիվ)

 

 Հավելված 8

 ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Խաղարկային և վավերագրական նախագծեր

100%

Խումբը Հատկացվող տոկոսաչափը
Լիամետրաժ նախագծեր 80 %
Կարճամետրաժ նախագծեր 20 %

 

 

Լիամետրաժ խաղարկային և վավերագրական անվանակարգ

 

Արտադրության փուլը Հատկացված տոկոսաչափը

Տարեկան բյուջեից

Ընդամենը հատկացվող գումարի մոտավոր չափը

(ՀՀ դրամ)

Յուրաքանչյուր նախագծին հատկացվող գումարի առավելագույն չափը

(ՀՀ դրամ)

Սցենարի զարգացման փուլ

 

3 % 6 500 000 1 500 000

 

Արտադրական փուլ

 

82% 180 000 000 50 000 000
Հետարտադրական փուլ 14 % 30 700 000

 

10 000 000
Տարածման փուլ 1% 2 195 000 1 000 000

 

Լիամետրաժ խաղարկային և վավերագրական անվանակարգի արտադրական փուլ,

այդ թվում 28 % դեբյուտային նախագծեր

 

Նախագծի  առանձնահատկությունը Հատկացված տոկոսաչափը Ընդամենը հատկացվող գումարի չափը

(ՀՀ դրամ)

Յուրաքանչյուր նախագծին հատկացվող

առավելագույն գումարի չափը

(ՀՀ դրամ)

Հիմնական արտադրող երկիրը Հայաստանն է 85 %

 

 

153 000 000

 

 

50 000 000

Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ, 15 %

 

27 000 000

 

 

13 000 000

Անիմացիոն կարճամետրաժ նախագծերի արտադրական փուլ (100%)

այդ թվում 28 % դեբյուտային նախագծեր

 

Նախագծի  առանձնահատկությունը Հատկացված տոկոսաչափը Յուրաքանչյուր նախագծին հատկացվող

առավելագույն գումարի չափը

(ՀՀ դրամ)

1. Մինչև 7ր (ներառյալ) տևողությամբ նախագծերի համար`
Ա. դասական նկարովի անիմացիայի տեխնիկա (2D) և ծավալային գրաֆիկա (3D)` 1րոպեն 2 մլն դրամ արժողության հաշվարկով  

14 000 000

Բ. վերադարսովի, ֆլեշ, stop motion և անիմացիայի այլ տեխնիկաներ` 1րոպեն 1,3 մլն դրամ արժողության հաշվարկով,  

9 000 000

2. 7ր-ից ավելի տևողությամբ նախագծերի համար` համաձայնագիր կամ համապատասխան տեխնիկայով անիմացիայի համար սահմանված գումարի 7%-ի չափով զարգացման գումար

 

Հավելված 9

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Գեղարվեստական նյութերի ներկայացում Գեղարվեստական նյութերի ընտրություն Արտադրական փաթեթների ներկայացում հանդիպում-զրույցների անցկացում Նախագծերի գնահատում Վերջնական արդյունքների հրապարակում Պայմանագրերի կնքում
Մրցույթի մասին հայտարարություն տալու օրվանից հետո 30(երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում Գեղարվեստական նյութի ներկայացման վերջնաժամկետից հետո 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում Գեղարվեստական նյութի ընտրության արդյունքները հրապարակելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում Գեղարվեստական նյութի ընտրության արդյունքները հրապարակելուց հետո 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում հանդիպում-զրույցների անցկացումից հետո 4 (չորս) աշխատանքային օրվա ընթացքում հանդիպում-զրույցների անցկացումից հետո 7(յոթ) աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսավորման հաստատված նախագծերի ցանկի հրապարակումից հետո 30(երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում

Հավելված 10

 ՍՏԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Նախագիծը ________________________________________________________________

 

Արտադրության փուլը _______________________________________________________

 

Հաշվետու ժամանակահատվածը  ____________________________________________

 

 

Հ/Հ Ծախսի անվանումը Ծախսի

ժամանակահատվածը

 

Ծախսի չափը

(ՀՀ դրամ)

       
       
       
       
       
  Ընդամենը`    

 

Մրցույթի կանոնակարգի նախագիծ

Նախագիծը PDF տարբերակով