keflex for toothache erythromycin 0.5 eye ointment what is keflex used for in humans cephalexin interactions cephalexin coupon van biaxin cause constipation

Փարաջանովյան երեկոն  հուզիչ էր ու ջերմ

Հանդիսատեսին կարոտած «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնը հուլիսի 8-ի երեկոյան աննախադեպ մարդաշատ էր։ Այստեղ էին կինոաշխարհի հետ առնչություն ունեցող գործիչներ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով մեր երկիր ժամանած օտարազգի հյուրեր, Մաեստոյի  արվեստի սիրահարները և վերջապես երևանցիները։ «Այրարատ» կինոթատրոնի նախասրահի տարածքը այս երեկո ծառայեց կինոյին, իսկ ավելի ստույգ՝ Սերգեյ Փարաջանովի արվեստի ցուցադրմանը։ Կինոդահլիճի նախասրահում տեղադրված 24 մոնիտորների վրա անընդհատ շարժվող  փարաջանովյան կադրերը պատմում էին ֆիլմի անհայտ հատվածների պատմությունը։

Կադրերը եղել են կինոժապավենների վրա, որոնք ընդհանուր հաշվով 103-ն են։ Դրանցից 27-ը տեղափոխվել են Լեհաստան, որտեղ «Ֆիքսաֆիլմ» ընկերությունը վերականգնել ու թվայնացրել է։ Նախագիծը շարունակական է. մյուս ժապավեններն էլ առաջիկայում երկրորդ կյանք կստանան՝ կվերականգնվեն ու կթվայնացվեն։

Հյուրերին ողջունեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, նշելով, որ  այս ցուցադրությունը սկիզբն է այն մեծ գործի, որին ձեռնամուխ են եղել Ազգային կինոկենտրոնի պատասխանատունրը։ Վերկանգնվելու և թվայնացվելու են  հայկական  կինոֆոնդի հազվագյուտ նմուշները։ Ցուցադրությանը ներկա էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը. նրա՝ «Նռան գույնի» համար գրված երաժշտությունն էլ հենց հնչում էր ցուցադրության ընթացքում։  Հրավիրվածների շարքում էին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ Արա Խզմալյանն ու Նարինե Թուխիկյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, մշակութային գործիչներ։

«Կինոյի տաճարը» նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95 ամյակին։Ցուցադրությանը զուգահեռ՝ կինոդահլիճի էկրանին ներկայացվեց  Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» ֆիլմը, որը Փարաջանովի՝ բանտից դուրս գալու առաջին ժամերի վավերագրությունն է։

Ցուցահանդեսը գործելու է հուլիսի 12-ը ներառյալ (առավտյան 12-ից մինչև երեկոյան ժամը 8-ը)։