«Վերջին բնակիչը» ֆիլմի իրանական ցուցադրությունները

յիվան

Մայիսի 9-ին, Թեհրանի «Կոմիտաս» սրահում, ՀՈՒՍԿ հաստատության նախաձեռնությամբ, կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:

Թեհրանահայության կողմից ֆիլմը շատ ջերմ ընդունելության արժանացավ: Ֆիլմի ցուցադրությունը հուզումնալից բազմաթիվ պահեր պարգևեց հանդիսատեսին՝ նրանց ներքաշելով հակամարտության արհավիրքն ու ողբերգությունն ապրող ֆիլմիհերոսների ներաշխարհը:
Ֆիլմի ցուցադրության սկիզբն ազդարարվեց Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանի խոսքով, ով ներկայացրեց նման ֆիլմերի նկարահանման անհրաժեշտությունն ու կարևորությունը տեղեկատվական ասպարեզում՝ադրբեջանական կողմի հակահայկական ապատեղեկատվությանը դիմակայելու առումով: «Արվեստն իր պահանջներն էհետապնդում, և Ջիվան Ավետիսյանն այն եզակիներից է, ով առանց նահանջի առաջ է ընթանում դեպի իր նվիրական պարտքնու ազգանվեր նպատակը: Ինչպիսի մեծ հերոսություն է նրա թիմի նախաձեռնած աշխատանքը ֆինանսական սուղպայմաններում՝ որի նպատակն է փոքր երկրների կոնֆլիկտի մասին իրականությունը միջազգային ասպարեզ հանել ևմիջազգային հանրության մոտ ճանաչելի դարձնել Արցախը»,- ասաց Արամ Շահնազարյանը՝ ներկաներին կոչ անելով աջակցել ռեժիսորի հաջորդ ազգանվեր և կարևոր նախաձեռնությանը՝ նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ով, որպես խորհրդատու, անմիջական մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծմանը, որի մասին կիսվեց և հանդիսատեսի հետ։ Ժ. Աբրահամյանը ներկայացրեց թե՛ ֆիլմի համար գումարի հավաքագրման և թե՛ սցենարի զարգացմանբարդ աշխատանքները՝ գոհունակություն հայտնելով ստացված արդյունքից։ «Բազմաթիվ անհաղթահարելի թվացող խոչընդոտների հաղթահարման շնորհիվ է հնարավոր եղել նկարահանել այս ֆիլմը։ Այն հնարավոր դարձավ շատերի ջանքերի,բայց հատկապես Ջիվան Ավետիսյանի անկոտրում կամքի, մեծ աշխատասիրության ու իր աշխատանքի նկատմամբ ունեցած մեծ նվիրվածության շնորհիվ»,- նշեց նա:
Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո իր երախտիքի խոսքով հանդես եկավ Ջիվան Ավետիսյանը, ով շնորհակալություն հայտնեցներկաներին, Հայ Դատի հանձնախմբին, Ժորժիկ Աբրահամյանին, ինչպես նաև՝ Գարո Հովհաննիսյանին, ում մեծ աշխատանքիշնորհիվ իրականացվում է արդեն իր երրորդ ֆիլմի («Ընդհատված մանկություն», «Թևանիկ» ֆիլմերից հետո) ցուցադրություննԻրանում։ Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծման և առաջխաղացման աշխատանքներին, ներառյալ՝ ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարություններին։
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացավ Սպահանում (Ջուղա), մայիսի 10-ին, որին ներկա էին համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ։ Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ նաև Ջուղայում։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա:Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի,Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետականհամալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։