Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերկանգնված տարբերակի հայաստանյան շնորհանդեսը

Նոյեմբերի 2-ին, Կինոպարկում կայացավ Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմի վերկանգնաված տարբերակի հայաստանյան շնորհանդեսը։ Կինոնկարը վերականգնվել է լեհական FIXAFILM ընկերությունում։ Վերականգնման աշխատանքների ընթացքում FIXAFILM-ը սերտորեն համագործակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստանի պետական արխիվի, Հայաստանի պետական պատկերասրահի մասնագետների հետ։ Այս նախագիծը, որը կոչվում է «Համո Բեկնազարյան» շարունակվելու է մինչև 2024 թվականը․ հաջորդ փուլերում վերականգնվելու են Բեկանզարյանի 10 ֆիլմերը, ինչպես նաև ֆիլմեր հայկական կինոյի ոսկե ֆոնդից։

Հայկական ֆիլմերի վերկանգնման նախաձեռնող բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը հենց ինքն էլ ներկաներին պատմեց ֆիլմի վրա կատարած աշխատանքների մասին, ներկայացրեց մի շարք տեխնիկական նրբություններ, որոնք կապված են վերականգնման ընթացքի հետ ։

«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանագում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» 45-րդ միջազգային կինոփառատոնում դեռևս սեպտեմբերին ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը: