Ստեղծագործ Եվրոպա Ֆորում

Ստեղծագործ Եվրոպա Ֆորում. կինոնախագծերի հայտերի ընդունելություն

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը (GAFCD) հայտարարում է հայտերի ընդունելություն՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն կինոնախագծերի ներկայացման և անհատական հանդիպումների համար՝ Ստեղծագործ Եվրոպա Ֆորումի շրջանակներում: Ֆորումը տեղի կունենա 14-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին՝ 2017թ.-ի հուլիսի 12-ից 14-ը: Մասնակցության իրավունք կունենան կինոգործիչները (ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ) Հայաստանից և ս-փյուռքից:

Սա բացառիկ հնարավորություն է հայ կինոգործիչների համար Երևանում հանդիպելու եվրոպական կինոյի մասնագետների հետ և գտնելու միջազգային գործընկերներ իրենց ֆիլմերի և կինոնախագծերի իրականացման համար:

Նախագծերը կարող են լինել ցանկացած փուլում՝ սցենարի զարգացման փուլից մինչև հետարտադրական:

Ֆորումին դիմելու համար պետք է բեռնել և լրացնել հայտադիմումը  և ուղարկել այն հետևյալ փաստաթղթերի հետ միասին.

  1. սինոփսիս և ֆիլմի հիմնական միտքը մեկ նախադասությամբ (logline)
  2. ռեժիսորի և պրոդյուսերի կենսագրությունները և ֆիլմոգրաֆիաները
  3. ռեժիսորի տեսանկյունը նախագծի մասին
  4. ֆինանսական պլան և բյուջե

 

Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու մասնագիտական թրեյնինգների և այնուհետև ներկայացնելու իրենց նախագծերը:  Կինոնախագծերի ներկայացման ձևաչափը կլինի ճկուն, ինչը թույլ կտա մասնակիցներին ազատորեն շփվել և քննարկել իրենց ծրագրերը /ֆիլմերը միջազգային փորձագետների հետ:               Կհրատարակվի նախագծերի գրքույկ, որը հասանելի կլինի Ֆորումի մասնակիցների և ոլորտի մասնագետների համար:Դիմումները պետք է ուղարկվեն m.mirzoyan@dabhub.com էլ. հասցեին մինչև 2017 թ.-ի հունիսի 15-ը:Ստեղծագործ Եվրոպա համաժողովի հիմնական նպատակն է Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպայի միջև ստեղծագործական և մշակութային ոլորտներում համագործակցության և համատեղ արտադրության խթանումը, ինչպես նաև նպաստումը ԱլԳ երկրների Ստեղծագործ Եվրոպա ծրագրի լիիրավ անդամակցությանը: Ֆորումի ընթացքում տեղի կունենան սեմինարներ, պրեզենտացիաներ, պրակտիկ քննարկումներ և կլոր սեղաններ:

 Ստեղծագործ Եվրոպա Ֆորումն իրականացվում է EaP CSF RE-GRANTING 2017 scheme (www.eap-csf.eu) աջակցությամբ, ինչպես նաև՝

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը,

International Foundation LEA (Վրաստան), International Public Organization “Internews” (Ուկրաինա) համագործակցությամբ:

 

Ծրագիրը հովանավորվում է Եվրամիության կողմից:.