Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսոր Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

«Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը։ Այս մասին հայտնում է hetq.am-ը՝ վկայակոչելով «Ահվալնյուզ»-ին։ Ֆիլմը նախատեսված էր ցուցադրել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը զգուշացրել է Ներքին գործերի  նախարարության կողմից դրված արգելքի մասին։

Կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանը նշել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ։

Ադրբեջանական կառավարության հաղորդագրության համաձայն՝ ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ինչն էլ, ըստ երեւույթին, թուրքական իշխանությունների կողմից անմիջապես ընդունվել է ի գիտություն, եւ կինոփառատոնի առջեւ արգելք է դրվել։

Հ․Գ․ Ադրբեջանի հյուպատոսարանը Ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ցուցադրության արգելումը։ Մշակութային կենտրոնն, այնուամենայնիվ, ցուցադրության արգելելու համար որեւէ պատճառ չի նշել։

Նյութն ամբողջությամբ՝  http://kinoashkharh.am/2018/03/14308

Տես նաև՝

«Եվա». հայ-իրանական  ֆիլմ, որի ցուցադրությունն արգելվել է Ստամբուլում  

http://womennet.am/%D5%A5%D5%BE%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/

http://yerkirmedia.am/culture/eva-film-argelq-turqia/

https://ahvalnews.com/turkey/screening-armenian-iranian-director-anahit-abads-yeva-banned

https://www.panorama.am/en/news/2018/03/19/Turkey-screening-Armenian-Iranian-movie/1921271