Պրեմիերա․«Լյուդվիգ անունով ոզնին»

«Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 14-ին կայացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերակատարը Ժան Նշանյանն է, նկարահանվել են հանդիսատեսին արդեն հայտնի դերասաններ Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռևս անցյալ հոկտեմբեերին և տևել 20 օր։ Ֆիլմը նկարահնվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ
Ինչու՞ հենց Լյուդվիգ՝ հարցի պատասխանը շատ պարզ էր․ «Ոզնու անունն է, պարզապես ընտրեցինք հենց այս անունը, կարող էր լինել անգամ Հրաչ, անվան հետ կապված ոչ մի պատմություն չկա»,-պարզաբանեց ֆիլմի ռեժիսորը։