ilosone ds price does duricef treat mrsa how long for cipro to work on uti zyvox buy online fasigyn tinidazole

Պորտուգալական կինոյի օրերը Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միության նախաձեռնությամբ, հոկտեմբերի 9-12-ը Երևանում կանցկացվի «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառումը: «Մոսկվա» կինոթատրոնում՝ հոկտեմբերի 9-ին (ժամը 19:30) տեղի կունենա   պորտուգալական կինոյի օրերի  բացման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի «Զևս» (ռեժ. Պաուլու Ֆիլիպ Մոնտեյրու)  ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի հերոսը քսաներորդ դարի պորտուգալացի գրող Մանուել Թեյքսիրա Գոմեսն է, որը դարձավ երկրի նախագահ:

Միջոցառման ծրագիրը ներառում է 5 լիամետրաժ ֆիլմ Պորտուգալիայի պատմության և ժամանակակից կյանքի մասին («Զևս» ռեժ. Պաուլու Ֆիլիպ Մոնտեյրու, «Մայրը ավելի լավ գիտի» ռեժ. Նունու Պոշա, «Ուխտագնացություն» ռեժ. Ժուաու Բուտելիու, «Բեռ» ռեժ. Բրունու Գասկոն, «Կինոն, Մանուել դը Օլիվեյրան և ես» ռեժ. Ժուաու Բուտելիու) և «Պորտուգալիան՝ կարճամետրաժում»  խորագրով 5 ֆիլմ (կարճամետրաժների հավաքածու)։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու պորտուգալական կինոյի բացառիկ նմուշների հետ, ինչպես նաև  կբացահայտի Պորտուգալիան՝ որպես երկիր, մշակույթ և սոցիում:

Միջոցառումը կազմակերպում է  Հայաստանի ազգային կինոկենտրոնը։