«Չտեսնված կինո»․Հետխորհրդային շրջանի հայկական ֆիլմերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ՝ «Առաջին ալիքը» սկսելու է հեռարձակել «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը նպատակ ունի հեռուստադիտողին ներկայացնելու հետխորհրդային շրջանում արտադրված հայկական ֆիլմերը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը տրամադրելու է ֆիլմերը և դրանց ցուցադրման իրավունքները։ «Չտեսնված կինո» ծրագիրը միտված է լուծելու շատ կարևոր խնդիր․պարբերաբար ցուցադրվելու և ներկայցվելու են տասնյակ ֆիլմեր և ռեժիսորներ, որոնց աշխատանքը ծանոթ չէ հանրության լայն շրջանակներին։
Նման ձևաչափը մեծ ճանաչողական լիցք կունենա, որովհետև տարբեր բնագավառների մարդկանց շնորհիվ՝ կինոդիտումներից հետո կազմակերպվելու են քննարկումներ, հետաքրքիր և ինտելեկտուալ զրույցներ։ Վերջապես, ծրագրի շնորհիվ, որը վարելու է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, հանրությունը կճանաչի հետխորհրդային շրջանում ստեղծված կինոն և դրա ստեղծողներին։