lincocin lincomicina inyectable zyvox buy online ilosone suspension keflex for h pylori

Ուրախ լուր կինոգործիչների համար

ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում, մի շարք այլ հատկացումների շարքում, որոշում է կայացվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 4,243.1 հազ. դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոն-ի պատասխանատուների, մասնավորապես, տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի երկարատև ու հետևողական աշխատանքի շնորհիվ, նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հատկապես նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Արա Խզմալյանի՝ խնդրին արմատական լուծում տալու գիտակցումի, վճռական ու պատրաստակամ մոտեցման շնորհիվ վերջապես Ազգային կինոկենտրոնը կունենա իր մշտական ու անփոփոխ հասցեն՝ ՏԵՐՅԱՆ 3Ա-ում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը (ՀՀ կառավարության 2006 թ․ հուլիսի 10-ի N1110-Ն որոշումով «Համո Բեկնազրյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն) «Հայֆիլմի» վաճառքից հետո, սկզբում գործել է վարձակալված տարածքում՝ Պուշկինի 38 հասցեում, իսկ վերջին 2 տարիներին՝ շարունակել է գործունեությունը՝ կրկին վարձակալական հիմունքներով, այս անգամ արդեն ՀԱՅՖԻԼՄԻ տարածքում։