Նվեր․ 4 շարժական կինոթատրոն՝ Չինաստանի կառավարությունից

unnamed (7)

Չորս շարժական կինոթատրոնները ուշ երեկոյան միանգամից գործարկվեցին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում։ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը ջերմ ու բարեկամական մթնոլորտում սեղմեցին կինոթատրոնների ցուցադրող սարքերի կոճակը, փորձարկեցին սարքերի ձայնային ու տեխնիկական հնարավորությունները։ Չորս էկրաններին միաժամանակ հայտնվեցին հայկական ու չինական ժամանկակից ֆիլմերից հատվածներ։

Չինաստանի դեսպանությունը շարժական չորս կինոթատրոնները տրամադրել է անհատույց, իսկ մարզային ցուցադրությունները կհովանավորի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը (ճանապարհածախսը և կեցությունը):

«Այս չորս մեծ էկրանները շրջելու են ամբողջ Հայաստանով, կինոն հասնելի է լինելու բոլորին՝ սահմանմերձ բնակավայրերից մինչև մարզկենտրոններ։ Ցուցադրվելու են ինչպես հայրենական , այպես էլ արտասահամանյան ժամանակակից ֆիլմեր։ Այնպես, որ ամեն ինչ առջևում է,-ասաց նախարար Արմեն Ամիրյանը և ավելացերց, որ պետական բյուջեից այս ծրագրի համար ծախսվել է 0 դրամ։

Հիշեցնենք, որ չորս շարժական կինոթատրոնները անհատույց տրամադրելու հուշագիրը ստորագրվել է դեռևս 2017 թ․մարտի 2-ին, ըստ որի Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց տրամադրելու է 4 շարժական կինոթատրոն: