«Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած, չօգտագործված կադրերը վերականգնվում են

Հայկական ֆիլմերի վերականգնման ծրագրի երկրորդ փուլում (1-ին փուլ․Ս․Փարաջանով «Հակոբ Հովնաթանյան») լեհական FIXAFILM ընկերությունը վերականգնելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած, չօգտագործված կադրերը, որոնք պահպանվում են արխիվում՝ 103 տուփերում։

Հայ մասնագետներն արդեն սկսել են աշխատել տուփերում եղած նյութի հետ։ Նեգատիվ ժապավենի մասնագետ՝ 79-ամյա Մերսիդա Մաթևոսյանը (այդ մասնագիտությամբ նա 40 տարի աշախատել է «Երևան» ստուդիայում) և ֆոտոֆոնո-ֆիլմաֆոնդի մասնաճյուղի կինոբաժնի վարպետ-վերականգնող, կինոժապավենի տեխնիկական վերահսկիչ՝ Թերեզա Մնացականյանը (Հայաստանի ազգային արխիվ) արդեն սկսել են իրականցնել տուփերում եղած ֆիլմի նեգատիվ ժապավենի չօգտագործված հատվածների և կտորտանքների ամրակցման (իրար կպցնելու) աշախտանքները։ Վերկանգնման և սկանավորման  համար փաթույթը պետք է ամբողջական լինի։  Ամրակցման սարքն ու սոսնձանյութը տրամադրել է FIXAFILM ընկերությունը։

Առաջիկայում , 27 տուփում պահպանվող նեգատիվ ժապավենները, որոնք ամբողջական են և ամրակցման կարիք չունեն կուղարկվեն Լեհաստան՝ եռամսյա ժամկետում դրանք սկանավորելու և վերականգնելու համար։ 2019 թ․հունվարին, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում՝ վերականգնված հատվածները կներկայացվեն ինստալացիա ձևաչափով։