Նոր մանկական արկածային ֆիլմ

Արդեն էկրաններին է  ռեժիսոր Արմեն Սիմոնյանի մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմը՝ «Ձյունանուշը»։ «Հայասա ֆիլմ» ընկերության հիմնադիր, ռեժիսոր Արմեն Սիմոնյանը պատմել է, որ  ֆիլմի նկարահանումները սկսել են մեկ տարի առաջ։  Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ձյունանուշ» արկածային մանկական կատակերգությունը դարձավ հաճելի ու յուրօրինակ ամանորյա նվեր փոքրիկների համար։ Ինչպես պատմում է ռեժիսոր Արմեն Սիմոնյանը, ֆիլմի գործողությունները սկսում են հենց Նոր տարվա օրը և զարգանում արկածներով։

Ֆիլմում նկարահանվել են Անդրանիկ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը։