Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով 24.03.2020թ.-ի ՀՀ Պարետ Տրգրան Ավինյանի թիվ 14 որոշումը՝ (Պարետի որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ – https://www.gov.am/files/docs/3967.pdf ) Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ը 25.03.2020թ.-ից մինչև 31.03.2020թ.-ը աշխատելու է հեռավար/առցանց եղանակով:

Բոլոր հարցերը, դիմումները և նամակները ընդունվում են առցանց՝ kinokentron@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Հույս ունենք, որ վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները շուտով կտան դրական արդյունքներ, և մենք կկարողանանք վերադառնալ բնականոն աշխատանքային ռիթմին:

Առողջություն և համբերություն բոլորիս: