ceftin sore throat levaquin for zyvox side affects ampicillin generic name cleocin pregnancy category mixing ceftin with food

Հայտարարություն

Կինոնկարների նախագծերի մրցույթների 2-րդ փուլի մեկնարկի մասին

 «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի համաձայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտարարած մրցույթի 1-ին` Գեղարվեստական արժեքի գնահատման փուլն ավարտվել է: (Արդյունքները տե՛ս  հետևյալ հղումով`

http://ncca.am/news/%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-2-%D6%80%D5%A4-%D6%83/

Գեղարվեստական արժեքի գնահատման փուլն անցած, հրապարակված ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նախագծի արտադրության փաթեթն ընդունվում է միայն կանոնակարգի պահանջներին համապատասխան ձևաչափով, պահանջված առկա փաստաթղթերի նշված հերթականությամբ կազմված ամբողջական 1 PDF ֆայլով:

Կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը, տեղադրված են հետևյալ հղումում՝  http://ncca.am/kino_applications/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-2019/

Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող, օտար լեզվով փաստաթղթերն առանց հայերեն թարգմանության ուղեկցության ուղարկված փաթեթները չեն դիտարկվելու:

Մրցույթի 2-րդ փուլ անցած նախագծերի արտադրության փաթեթները պետք է  ուղարկվեն առցանց, միայն`   kinokentron.hayter19@gmail.com  էլեկտրոնային հասցեին:

Փաթեթների ընդունման վերջնաժամկետն է` 15. 04. 2019թ., ժ. 23: 59:

 

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ