Հայտարարություն

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են « Իմ Երևանը» խորագրով 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800 ամյակին:

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ԲՈՒՀ-երի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ներկայացված լավագույն ֆիլմերից ստեղծվելու է «Իմ Երևանը» ֆիլմաշար և ներկայացվելու է հանրությանը:

Սահմանվում է 3 մրցանակ՝

Առաջին՝      1.000.000 մլն դրամ
Երկրորդ՝     500.000 հազար դրամ
Երրորդ՝       300․000 հազար դրամ

Մրցույթի գլխավոր հաղթողին  կտրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցներով՝  2019 թվականին դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու  հնարավորություն։

Ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝  ոչ պրոֆեսիոնալ նկարահանող սարքերով:

Ֆիլմերն ընդունվելու են մինչև ս./թ. հուլիսի 15-ը: Ժյուրին  ներկայացված աշխատանքները կամփոփի մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը:

Աշխատանքները ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն (Երևան,Աշտարակի խճուղի 30), խմբագրական բաժին՝ ցանկացած թվային կրիչով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37491) 403185

Էլ. հասցե՝ kinokentron@gmail.com։