ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ  2020թ. ԵՐԿՐՈՐԴ  ՄՐՑՈՒՅԹԻ  

ՀԱՅՏԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, որը հայտատուների համար տեխնիկական դժվարություններ է առաջացրել հայտ ներկայացնելու համար փաստաթղթեր ձեռքբերելու գործում, ընդառաջ գնալով կինոկենտրոն դիմած բազմաթիվ հայտատուների խնդրանքներին և ինչպես խոստացել էինք ս/թ ապրիլի 4-ին հեռավար հաղորդակցության Zoom հարթակում հայտատուների հարցերին պատասխանելիս՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը որոշում է կայացրել երկարաձգելու Նախնական գնահատման փուլի մրցույթին ներկայացվող հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սահմանելով 2020թ. ապրիլի 30, ժամը 23: 59:

Հայաստանի ազգային կինոկենտրոն

10.04.2020թ.