ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կինոնկարների նախագծերի  պետական ֆինանսավորման 2020թ 1-ին մրցույթի

Վերջնական գնահատման փուլի մեկնարկի մասին

 Համաձայն «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտարարած (2020.1) մրցույթի Նախնական գնահատման փուլն ավարտվել է:

Նախնական գնահատման փուլն անցած, կինոկենտրոնի կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակված ցանկերում ընդգրկված նախագծերի ֆիլմարտադրողները, Վերջնական գնահատման փուլի համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն  համաձայն կանոնակարգին կից զետեղված ձևաթղթերի և իրենց նախագծերի արտադրության փուլի պահանջած փաստաթղթերի ցանկերի:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն միայն kinokentron.hayter2020.1@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2020թ․ փետրվարի 1, ժամը 23:59

 

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

 23.01.2020 թ