ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի՛ կինոարտադրող,

Սիրով տեղեկացնում ենք, որ 2020 թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Բեռլինալե 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում առաջին անգամ կմասնակցի առանձին տաղավարով: Հայկական տաղավարը հնարավորություն կընձեռի հայաստանյան կինոարտադրողներին՝ ներկայացնելու իրենց նախագծերը և ֆիլմերը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ հատուկ Բեռլինալեի Եվրոպական շուկայի համար հրատարակելու է կատալոգ, որտեղ կարող են ընդգրկվել 2019-2020թթ. պետական աջակցություն ստացած ֆիլմերն ու կինոնախագծերը, ինչպես նաև այն կինոարտադրողները, որոնք մասնակցելու են կինոշուկային և ցանկություն ունեն ընդգրկվել (ֆիլմերով, ֆիլմերի նախագծերով) հրատարակվելիք կատալոգում:

Խնդրում ենք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝  https://drive.google.com/open?id=1bAbI1x7G1rtFJpmDk_IgFty8cZVfj5-tH7hdBaIhXJQ 

մինչև 2020 թ․ հունվարի 15-ը: