levaquin penicillin allergy minocin scheda tecnica what drug class is doxycycline ilosone discovery biaxin dosage for bronchitis

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կինոնկարների նախագծերի մրցույթի անցկացման մասին

 Հայաստանի ազգային կինոկենտրոնը, խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին 2019 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով, հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ:

Մրցույթին նախագծեր կարող են ներկայացնել ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք:

 Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:

 Մրցույթի կարելի է մասնակցել հիշյալ կանոնակարգի Հավելված 3-ում պահանջվող կարգով փաստաթղթերն ուղարկելով kinokentron.hayter2019․2@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հարգելի հայտատուներ, տեղեկացնում ենք, որ կանոնակարգում կատարվել են տեխնիկական ճշտումներ, խնդրում ենք հայտ ներկայացնելիս լինել ուշադիր:

Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական www.ncca.am կայքում, կարելի է տեսնել նաև հետևյալ հղումով՝

http://ncca.am/kino_applications/%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3-2019-2/:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, 2019 թ հուլիսի 18-ից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. օգոստոսի 18-ը՝ ժամը 23:59 -ն է:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ