ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կինոնկարների նախագծերի 2020.2 մրցույթի անցկացման մասին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի 2-րդ մրցույթը՝ 2020 թվականին խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին  պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:

Մրցույթին նախագծեր կարող են ներկայացնել ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք:

Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:

Մրցույթի կարելի է մասնակցել հիշյալ կանոնակարգի Հավելված 3-ում պահանջվող կարգով փաստաթղթերն ուղարկելով kinokentron.hayter2020.2@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են  ԿԻՆՈՀԱՅՏԵՐ բաժնում:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, ս/թ մարտի 16-ից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2020թ. ապրիլի 14-ը, ժ․23:59

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

11.03.2020 թ.