ilosone discovery what is the difference between levaquin and suprax macrobid 100mg uses minocin lupus-like syndrome

Հայտարարություն․ Կինոնկարների նախագծերի մրցույթի անցկացման մասին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2019 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:

Մրցույթի կանոնակարգի տեքստը, հայտ ներկայացնելու կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը, տեղադրված են Հայաստանի ազգային կինոկնետրոնի պաշտոնական www.ncca.am կայքում, հետևյալ հղումով` http://ncca.am/kino_applications/%D5%B6%D5%B8%D6%80։

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց՝ ս/թ փետրվարի 4-ից, խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն անվանակարգերի, նախագծի զարգացման, արտադրական, հետարտադրական և տարածման փուլերի հասած լիամետրաժ և կարճամետրաժ, դեբյուտային և ոչ դեբյուտային կինոնկարների նախագծերի ֆինանսավորման համար:

Հայտերն ուղարկել kinokentron.hayter19@gmail.com էլ․հասցեին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2019թ. փետրվարի 28-ը ներառյալ, հեռ. (010) 34 87 87:

 

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ